Չինաստանում կարող է սկսվել կորոնավիրուսի երկրորդ ալիքը, եթե երկրում չեղարկվի կարանտինը, հայտարարել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Էնթոնի Ֆաուչին:
«Չինաստանը պարզապես փակել է երկիրը … Երբ նրանք վերացնեն սահմանափակումները և վերադառնան բնականոն կյանքի, կարող է առաջանալ երկրորդ ալիքը (հիվանդության): Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա»,- հայտարարել է Ֆաուչին ABC հեռուստաալիքի եթերում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին կորոնավիրուսի նոր COVID-19 տեսակի բռնկումը պանդեմիա է հայտարարել: Աշխարհի 135 երկրներում ավելի քան 142 հազար մարդ արդեն վարակված է նոր վիրուսով, մեծամասնությունն ապաքինվել է, ավելի քան 5.3 հազար մարդ մահացել է: