Դերասան Առնոլդ Շվարցենեգերը տեսանկարահանել է, թե ինչպես է իր Չերի անունով շանը սովորեցնում «լվանալ ձեռքերը»: Նա տեսանյութը տեղադրել է Instagram-ի իր էջում:
«Ես փորձեցի Չերիի համար ձեռքերը լվանալու հրահանգ կազմել, բայց կարծում եմ, որ դուք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեք դրան: Հոգացեք ձեր մասին, լվացեք ձեր ձեռքեր»,- գրել է Շվարցենեգերը տեսանյութի մակագրությունում: Նա հավելել է, որ «այդպես մենք միասին կարող ենք նվազեցնել վարակի տարածման արագությունը և պաշտպանել միմյանց»՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:
Դերասանը պնդում է, որ օրվա ընթացքում ձեռքերը լվանում է 50 անգամից ոչ պակաս՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ: Նա ցույց է տալիս, թե ինչպես է մանրակրկիտ լվանում ափերը, իսկ հետո գրկում է շանը և համբուրում:
Ավելի վաղ ամերիկացի ռեփեր 50 cent-ը Instagram-ի իր էջում խորհուրդ էր տվել կորոնավիրուսը բուժել կանոնավոր սեքսով: Նա լուսանկար էր հրապարակել նորությունների կեղծ վերնագրով, որում ասվում էր, որ ինտիմ հարաբերությունն օգնում է սպանել վիրուսը: