ՀՀ վարչապետ, ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով կազմակերպված միջազգային համաժողովին, որն անցկացվում է «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով։
Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման հիմնական ուղղություններին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատման ուղղությամբ իրականացվելիք հետագա միջոցառումները։