Վրաստանը և Թուրքիան ժամանակավորապես փակում են ցամաքային սահմանը «Սարփի» մաքսակետում՝ կորոնավիրուսի տարածվածության պատճառով: Այս մասին հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
«Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների համատեղ որոշմամբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով քաղաքացիների տեղաշարժը «Սարփի» մաքսակետում ժամանակավորապես սահմանափակվել է: Ընդ որում, Թուրքիայի հետ օդային հաղորդակցությունը կշարունակվի սովորական ռեժիմով»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է վրաց-թուրքական մյուս մաքսակետերին՝ «Վալե» և «Կարծախի», նրանք կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով: Սահմանափակումը չի առնչվում նաև բեռնափոխադրումներին: