Ամերիկյան Մայամի քաղաքի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը վարակվել է կորոնավիրուսով՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի և այդ երկրի պատվիրակության հետ հանդիպումից հետո, գրում է Miami Herald-ը:
Քաղաքապետի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է միջոցառումից չորս օր անց, որտեղ ներկա էր կորոնավիրուսով վարակված բրազիլացի պաշտոնյան:
Ավելի ուշ Բոլսոնարուի հետ հանդիպել է ԱՄՆ նախագահը: Բրազիլիայի առաջնորդը հերքել է լրատվամիջոցներում հայտնված լուրերը և հայտարարել, որ վարակված չէ կորոնավիրուսով: