ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարերել է, որ մանկավարժների աշխատավարձը կպահպանվի՝ չնայած կրթական հաստատություններում դասեր չեն լինի մինչև մարտի 23-ը ։
Նա նաև հայտնել է, որ բացթողնված ծրագրերը լրացվելու են հավելյալ պարապունքների միջոցով, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։
«Մենք մշակել ենք մի շարք քայլեր, մեթոդներ այս ընթացքում հեռավար ուսուցումը խրախուսելու համար, և ըստ այդ մեթոդների կառաջարկենք ամենապրիմիտիվ ձևից՝ էլեկտրոնային փոստերի միջոցով հաղորդակցությունից, մինչև տեսակապով դասապրոցեսների իրականացումը, որպեսզի մեր աշակերտները հետ չմնան։ Սակայն, երբ դասերը կվերսկսվեն նախատեսում ենք լրացուցիչ պարապունքներ»,-ասել է նախարարը։