Sports.ru կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (ԹՖՖ) անորոշ ժամկետով հետաձգել է երկրի Սուպերգավաթի հանդիպումը, որը պետք է տեղի ունենար հուլիսի 31-ին։ Դրանում պետք է իրենց ուժերը չափեին ստամբուլյան «Ֆեներբահչե» և «Բեշիքթաշ» ակումբները։
Երկու ակումբներն էլ ներգրավված են Թուրքիայի առաջնությունում պայմանավորված խաղեր անցկացնելու սկանդալում։ Այդ գործը ներկայումս հետաքննվում է թուրքական ոստիկանության կողմից։
Դեռևս հայտնի չէ նաև, թե երբ է մեկնարկելու Թուրքիայի հերթական առաջնությունը, որի առաջին տուրը նշանակված է օգոստոսի 5-ին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վերջին առաջնության արդյունքներով՝ «Ֆեներբահչե»-ն արժանացել է երկրի չեմպիոնի տիտղոսին, իսկ «Բեշիքթաշ»-ը տիրել է երկրի գավաթին։ Սակայն այն բանից հետո, երբ ձերբակալվեցին «Բեշքիթաշ» ակումբի վերնախավի մի շարք ներկայացուցիչներ, ակումբը ԹՖՖ-ին հետ վերադարձրեց երկրի գավաթը։






































