Իրանում կորոնավիրուսով վարակված առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ապաքինվել է: Այդ մասին հայտնել է նրա ղեկավարը՝ առողջապահության նախարար Սայիդ Նամակին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Նախարարն իր ենթակային շնորհավորել է ապաքինվելու կապակցությամբ և հանձնարարել է տեղերում հետևել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ընթացքին: «Ձեզ՝ որպես իմ հատուկ ներկայացուցչի, առաջադրանք է տրվում ուղևորվել նահանգների ու քաղաքային շրջանների կենտրոններ և հետևել ազգային մոբիլիզացմանը կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասված է Նամակիի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում: