ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ ՅՈՒԿՕՍԻ նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն խաբեբա է անվանել եւ հայտարարել է, որ ընկերությունը սպանությունների մասնակից է:
«Խոդորկովսկին խաբեբա է, իսկ նրանց ընկերությունը ոչ թե խաբեությունների է մասնակցել, այլ՝ սպանությունների: Հենց սրանում է խնդիրը: Եւ նրանց դատել են ռուսական օրենքներին համապատասխան: Անձամբ նրա մասնակցությունը սպանությունների կազմակերպմանն ապացուցված չէ, բայց սպանությունները եղել են: Դրանք ապացուցված են: Այդ թվում եւ նրանց անվտանգության աշխատակիցների կողմից: Դուք, ինչ է, մտածում եք, որ անվտանգության ծառայության աշխատակիցները մարդկանց սպանում էին սեփական նախաձեռնությա՞մբ: Գտնում եմ, որ ոչ: Բայց ապացուցված չէ, նշանակում է՝ ապացուցված չէ»,- ասել է Պուտինը:
Նա նաեւ ավելացրել է, որ «նրա (Խոդորկովսկու) ապօրինի գործունեության այլ փաստեր էլ են ապացուցված, դրա համար էլ նա ստացավ համապատասխան պատժաչափը»:
Խոդորկովսկին Պուտինի հայտարարությանն ի պատասխան գրել է, որ նախագահին է զիջում «առաջնության դափնիները»:
2005 թվականին Միխայիլ Խոդորկովսկին եւ նրա բիզնես-գործընկեր Պլատոն Լեբեդեւը դատապարտվեցին 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խադախության եւ հարկերից խուսափելու մեջ: Դրանից հետո Խոդորկովսկու եւ Լեբեդեւի դեմ եւս մեկ քրեական գործ հարուցվեց՝ նավթի գողության: Նրանք դատապարտվեցին 14 տարվա ազատազրկման, ավելի ուշ նրանց ազատազրկման ժամկետն աննշան իջեցվել է: Գործարարներն իրենց մեղքը չեն ընդունում:
2013 թվականին Պուտինը ներեց Խոդորկովսկուն: Այդ օրվանից գործարարն ապրում է արտերկրում:
Услышал, что Путин назвал меня жуликом…
Редкий случай, когда заведомо уступаю Владимиру Владимировичу пальму первенства…
Такое жульничество, как он с Конституцией и своими сроками, перещеголять невозможно.— Ходорковский Михаил (@mich261213) March 11, 2020