Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո մարդկանց մեջ խուճապ է սկսվել։
Մասնավորապես, Ստամբուլում, Իզմիրում և այլ քաղաքներում բնակիչները սկսել են սովորականից ավելի մեծ ծավալով գնումներ կատարել։ Թուրքական լրատվամիջոցներում տարածված լուսանկարներում երևում է, որ խանութների ու սուպերմարկետների ցուցափեղկերը գրեթե դատարկ են։
Մարդիկ մեծ մասամբ գնել են մաքրող միջոցներ, հիգիենայի պարագաներ և առաջին անհրաժեշտության սննդամթերք։