Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի զորքերը կարողացել են ոչնչացնել ութ «Պատյան» զենիթահրթիռային թնդանոթային համակարգ սիրիական Իդլիբում՝ հայտնում է TASS-ը՝ հղում անելով թուրքական հեռուստատեսությանը:
Նա ռուսական արտադրության համակարգերի ոչնչացման մասին լրագրողներին ասել է Բրյուսել կատարած այցից հետո։ «Իդլիբում մեր մարտական անօդաչուների օգնությամբ մենք ոչնչացրեցինք ութ «Պատյան»: Սրանք շատ թանկ և կարևոր հակաօդային պաշտպանության համակարգեր են»,- մեջբերում է գործակալությունը: Թուրքիայի ղեկավարը նաև ասել է, որ այդ ռազմական մեքենաները գործում են ոչ միայն Սիրիայում, այլև Լիբիայում: