ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համեմատել է ամերիկայում գրիպի համաճարակը նոր տիպի COVID-2019 կորոնավիրուսի հետ։ Համապատասխան համեմատությունը նա հրապարակել է Twitter-ում։
Թրամփը հայտարարել է, որ 2019 թվականի ընթացքում «ամենասովորական գրիպը» 37 հազար ամերիկացիների կյանք է խլել։
«Եվ ոչ ոք ոչինչ չի փակում, կյանքն ու տնտեսությունն իրենց հունով շարունակվում են։ Մտածեք այս մասին»,- հավելել է Թրամփը։
Նա հիշեցրել է, որ ամերիկյան նահանգների տարածքում կորոնավիրուսով վարակվածության 546 դեպք է գրանցվել, որից ԱՄՆ 22 քաղաքացի է մահացել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը ավելի քան ութ միլիարդ դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։