Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

Նավթի գինը կփլուզի՞ ԵՏՄ-ն

Մարտի 9-ին նավթի համաշխարհային շուկայում տեղի ունեցած գնային գահավիժումը կարող է դառնալ ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհաքաղաքական մեծ գործընթացների հավելյալ դինամիկայի և դրամատիզմի թե՛ դրսևորում, թե՛ նաև նոր խթան, նոր ալիքի նախադրյալ: Նավթային շուկայում մոտ 30 տոկոսի գնանկումն ու նավթի գնի մինչև 31-33 դոլարի հասնելը միջազգային փորձագիտական մամուլում արդեն իսկ գնահատվել է Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև նավթային պատերազմի հետևանք: Չխորանալով այդ պատերազմի պատճառների մեջ, անշուշտ, առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրության արժանացնել ռիսկերը, որ իրավիճակը կարող է առաջացնել Հայաստանի համար: Դրանք, իհարկե, բազմազան են և բազմապիսի, բայց առաջին հերթին աչքի է զարնում այն, որ նավթային պատերազմը հարվածում է Ռուսաստանի տնտեսությանը: Իսկ այստեղ արդեն Հայաստանի շահերն ու հետաքրքրություններն ուղղակի ակնառու են մի քանի ասպեկտով: Այստեղ է թե՛ տրանսֆերտների հոսքի աղբյուր, որը Հայաստանի տնտեսության համար փաստացի ներդրում է՝ առանց այդ էլ դժվարին ներդրումային պայմաններում, այստեղ է թե՛ հայկական ապրանքների գերակա շուկան, որը սպառվում է ռուբլով, իսկ ռուբլին արժեզրկվում է ցածր նավթի պայմաններում, դրանով բարձրացնելով ՌԴ որևէ արտահանվող ապրանքի ինքնարժեք:

Ի վերջո, հանրագումարում Ռուսաստանը ԵՏՄ լոկոմոտիվ տնտեսությունն է, թեև այդ բնորոշումը նույնիսկ մեղմ արտահայտություն է՝ Ռուսաստանը պարզապես ԵՏՄ-ն է, և փաստորեն ստացվում է, որ ՌԴ դեմ տնտեսական որևէ պատերազմ պատերազմ է դառնում նաև Հայաստանի դեմ, կամա թե ակամա, որովհետև հարվածները, որոնք զգում է Ռուսաստանը այդ տնտեսական պատերազմից, կամ կարող է զգալ, գործնականում այս կամ այն կերպ զգացնել են տալու ԵՏՄ բոլոր անդամների համար: Այստեղ ակնառու է դառնում առնվազն մի հանգամանք՝ ԵՏՄ անդամները պետք է լուրջ միջպետական քննարկումների առարկա դարձնեն ՌԴ արտաքին տնտեսական քաղաքականությունը, կամ մշակեն համապատասխան կարգավորման մեխանիզմներ, որոնք՝ եթե ԵՏՄ երկրներն ի զորու չեն ազդել այդ քաղաքականության վրա և ապահովագրվել դրա հետևանքից, գոնե ինստիտուցիոնալ մակարդակով կտան մյուս անդամ երկրներին անել քայլեր, որոնք կչեզոքացնեն կամ կկառավարեն այդ ռիսկերը՝ եթե «սովորական» ռեժիմում միասնական տնտեսական տարածքը չի տալիս այդ հնարավորությունը: Իհարկե, իրավիճակը ևս մեկ անգամ ստիպում է ընդհանրապես ուշադրության արժանացնել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության տնտեսական նպատակահարմարությունը, հատկապես երբ Ռուսաստանը, մի կողմից լինելով էներգետիկ ռեսուրսների համար պատերազմի պայմաններում ԵՏՄ անդամների ռիսկի աղբյուր, մյուս կողմից ձգում է այդ ռեսուրսների միասնական շուկայի և գնային հավասար քաղաքականության հարցը:

Անշուշտ, այսօր համաշխարհային տնտեսությունում իրադրությունն ամենևին այնպես չէ, որ ԵՏՄ տարածքում կան ռիսկեր, իսկ դրանից դուրս՝ տնտեսական դրախտ է: Հատկապես որ Հայաստանի աշխարհագրական և ռազմա-քաղաքական պայմաններում իրավիճակն էլ ավելի բարդ ու բազմաշերտ է: Սակայն այդ ամենով հանդերձ, չի կարող նշանակել, որ Հայաստանը պետք է առաջնորդվի «չարյաց փոքրագույն» տարբերակով և համակերպվի մի տնտեսական ռեժիմի հետ՝ մտածելով, որ դրանից դուրս ռեժիմներն էլ առանձնապես անռիսկ չեն: Միով բանիվ, իրավիճակը, անշուշտ, ամենևին հասունացած չէ կտրուկ շրջադարձերի անհրաժեշտության առումով, և այստեղ, իհարկե, հավելյալ տնտեսական ռիսկերն ու առանց այդ էլ թեժ ռազմա-քաղաքական միջավայրը այժմ չարժե էլ ավելի սրել ու համարել նոր ռիսկերով: Մյուս կողմից, սակայն, եթե միասնական տնտեսական տարածությունը Հայաստանին և դրա անդամ երկրներին պետք է դարձնի ոչ թե ավելի պաշտպանված, այլ առավել խոցելի, ռիսկային, առավել կաշկանդված, ապա դրա շուրջ լրջորեն խորհելը նվազագույնն է, որ պետք է անել: Միաժամանակ ակնառու է, որ Հայաստանում տնտեսական դիվերսիֆիկացիայի խնդիրը վաղուց արդեն ազգային անվտանգության տիրույթում գտնվող խնդիր է, որպեսզի հայաստանյան տնտեսական միջավայրը դառնա արտաքին շոկերի և ազդեցությունների համար առավել դիմադրունակ ու ճկուն: Ի վերջո, կոռուպցիայի և գանձագողության բացառումն այդ առումով կարևորագույն, սակայն ոչ բավարար ռեսուրս է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում