Monday, 13 05 2024
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Սերժ Սարգսյանն ինքնապաշտպանվում է, իսկ ՀՀ իշխող ուժը՝ հապաղում. Հայաստանը Եվրոպայի համար առայժմ հպարտանալու օրինակ չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

– Պարոն Նավասարդյան, մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցը, ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումը։ Նրա՝ երկրից բացակայելու իրավական գործընթացներից զատ, քաղաքական իմաստով ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այս այցը։ Ինչի՞ է ձգտում ՀՀԿ-ն։

Որևէ նոր բան չկա այս այցի մեջ։ ՀՀԿ-ն հետևողական աշխատանք է իրականացնում՝ մի կողմից բարձրացնելով իր քաղաքական նշանակությունը նաև Հայաստանի ներսում։ Շփումները այդպիսի բարձրաստիճան գործիչների հետ  շեշտադրում են այդ կուսակցության կարևորությունը։ Հաջորդ հանգամանքն էլ  միջազգային հարաբերություններն են. պետք է  հաշվի առնենք, որ Հայաստանում տեղի ունեցող  գործընթացները կախված են նաև նրանից, թե ինչպիսին կլինի Հայաստանի հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքը։ Այստեղ գալիս ենք նաև երկրորդ նպատակին՝ հնարավորինս ուժեղացնել բացասական գնահատականները արտերկրից ու միջազգային կառույցներից ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ։ Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրամիության նախկին լիդերներից մեկի և այսօր ԵԺԿ նախագահ Տուսկի հետ այդ խնդիրները լուծում է։ Բացի այդ՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, սա նաև որոշ չափով պաշտպանական գործողություն է իր կողմից։ Այսինքն՝ մի մարդ, ով  ընդունվում է այդպիսի բարձրաստիճան մարդկանց կողմից, միևնույն ժամանակ Հայաստանում գտնվում է քրեական հետապնդման պայմաններում։ Միանշանակ կարող ենք ընկալել իր կողմից որպես ինքնապաշտպանական գործողություն։

– Կա՞ մտահոգություն, որ Հայաստանի  նկատմամբ վերաբերմունքն ու կարծիքը Եվրոպայում կձևավորվի Սերժ Սարգսյանի և ՀՀԿ այլ գործիչների փոխանցած տեղեկությունների հիման վրա։ Չկա՞ն եվրոպական կառույցների հետ աշխատող այլ շերտեր՝ քաղհասարակություն, ՀՀ իշխանություն։

– Իհարկե, այդ բոլորը տեղի է ունենում։ Քաղհասարակության ներկայացուցիչները միշտ էլ լծված են եղել Բրյուսելում ու եվրոպական այլ մայրաքաղաքներում աշխատանքով։ Սակայն պետք է  հաշվի առնենք մեկ այլ հանգամանք՝ ինչքանով է ակտիվ իշխանությունը այս կառույցների հետ աշխատանքի իմաստով։ Մենք այստեղ ունենք խնդիրներ։ Չենք կարող ասել, որ այսօր իշխող քաղաքական ուժը ունի հստակ գործընկեր եվրոպական քաղաքական ասպարեզում։ Այսինքն՝ ինքը մինչ այսօր դաշնակցային հարաբերություններ չունի Պանեվրոպական որևէ կուսակցության հետ, և թեև կային լուրեր, որ փորձում է հաստատել այդ կարգի հարաբերություններ ամենախոշոր քաղաքական ուժի՝ ԵԺԿ-ի հետ, բայց կարծես թե դա դեռ չի ստացվում։ Հանրապետականների ակտիվ շփումներն այդ կուսակցությունների հետ, կարծում եմ, միտված են նաև նրան, որ բացառվի ՔՊ-ի կամ «Իմ քայլի» մտերմությունը ԵԺԿ-ի հետ։ Նաև շատ կարևոր է Եվրամիության հետ համագործակցությունը Շրջանակային համաձայնագրի իրականացման գործընթացում։ Չենք կարող ասել, որ մենք այստեղ հասել ենք մեծ հաջողությունների, ու համագործակցությունն ինտենսիվ է ընթանում։ Դա նույնպես առաջացնում է եթե ոչ՝ դժգոհություն եվրոպական կառույցների կողմից, ապա որոշ չափով հիասթափություն Հայաստանի նկատմամբ։ 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանը կարող էր ընկալվել որպես օրինական երկիր ժողովրդավարացման ու բարեփոխումների անցկացման առումով։ Իսկ Եվրամիությանը միշտ պետք են գործընկերներ, այդ դեպքում կարելի է ներկայացնել՝ տեսեք, մենք այս երկրի հետ ունենք խորացված հարաբերություններ, ու տեսեք, թե ինչ հաջողությունների է հասել այդ երկիրը։ Ցավոք, այդ առումով Հայաստանը բարեփոխումների դանդաղ ու ոչ հետևողական ընթացքի պատճառով այնպիսի օրինակ, որով կարող էր հպարտանալ Եվրամիությունը, դեռ չի հանդիսանում։

– Հայաստանում սպասվում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, դատաիրավական համակարգի  այլ բարեփոխումներ։ Նորի՞ց գալիս ենք այն կետին, որ Եվրոպայում այս գործընթացների մասին կարծիք են կազմելու հանրապետականների ներկայացրածով։

– Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա ամեն դեպքում ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչ որակի քվեարկություն կլինի։ Եթե լինի բարձր մասնակցություն, չլինեն խախտումներ, ապա ամեն դեպքում հանրաքվեն   լրացուցիչ ապացույց կլինի, որ Հայաստանում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին երկու տարիների ընթացքում։

Իսկ ահա դատաիրավական բարեփոխումների մասով ավելի բարդ է լինելու ապացուցել, որովհետև դա միաժամանակյա գործողություն չէ, խորը բարեփոխումների դաշտ է։ Երկար ժամանակի ընթացքում պետք է ապացուցվի, որ ճիշտ լուծումներ են գտնվում, որ ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ ու բարձր մակարդակով է տեղի ունենում։ Սա շատ ավելի բարդ կլինի, քան հանրաքվեն անցկացնելն այնպես, ինչպես միջազգային ստանդարտներն են պահանջում։

– Հայաստանյան քաղաքական դաշտում կա՞ն ուժեր ընդդիմադիր, նաև արտախորհրդարանական դաշտում, որոնք Եվրոպայի հետ համագործակցության առումով կարող են մրցակցել ՀՀԿ-ի հետ։ Նկատի ունեմ այն ուժերին, որոնք դավանում են այդ արժեքներին. թվում էր, որ, օրինակ, ԼՀԿ-ն պետք է նման ձգտումներ ունենա։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ ոչ միայն իշխանությանը, այլև ընդդիմությանը սա առանձնապես չի հետաքրքրում։

Իհարկե հետաքրքրում է։ Մենք շատ լավ գիտենք, որ լիբերալ ուղղվածության Պանեվրոպական կուսակցության  շրջանակներում ժամանակին շատ մեծ ակտիվություն էր ցուցաբերում ՀԱԿ-ը։ Հիմա այնտեղ կարծես թե ԼՀԿ-ն է դիրքավորվում։ Բայց առավել ազդեցիկ կարող են լինել այն քաղաքական ուժերը, որոնք երկրում մեծ լծակներ ունեն ու կարող են ցույց տալ, որ իրենց ջանքերի միջոցով ինչ-որ առաջընթաց է տեղի ունենում։ Ժամանակին Հանրապետական կուսակցությունը թեև ավելի շատ ձևական մակարդակով, բայց  կարողացել էր այդպիսի իմիջ ստեղծել ԵԺԿ-ում։ «Լուսավոր Հայաստանն» այսօր շատ քիչ ազդեցություն ունի որոշումների ընդունման վրա, առավել ևս ՀԱԿ-ը չի կարող պնդել, որ ինչ-որ հաջողություններում մեծ ներդրում ունի։ Դրանից եվրոպական քաղաքական ասպարեզում այդ կուսակցությունների կշիռը նվազում է ու չի կարող համեմատվել Հանրապետական կուսակցության ազդեցության հետ։ Պետք է հաշվի առնենք, թե ինչպիսի ֆինանսական հնարավորություններ ունի Հանրապետական կուսակցությունը, որը կարող է տարբեր հանդիպումների ուղարկել ամենատարբեր տրամաչափի գործիչների, որոնք մասնակցում են միջոցառումներին, այդ հանդիպումների ընթացքում ներկայացնում են իրենց պատկերացումները, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Դա էլ իր դերն է խաղում, որովհետև այսօրվա քաղաքական դաշտում որևէ այլ ուժ այդպիսի հնարավորություններ չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում