5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի արևմուտքում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 06:59-ին: Էպիկենտրոնը եղել է Պետրոլիա ոչ մեծ բնակավայրից 86 կմ արևմուտք ընկած շրջանում:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,8:
Հնարավոր զոհերի և ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել: