Վրաստանում ընդդիմության ներկայացուցիչները գործող կառավարության հետ համաձայնության են եկել նոր ընտրական համակարգի շուրջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ նոր կանոնների համաձայն, խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2020 թվականին:
Հարցի շուրջ պայմանավորվածությունը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների ներկայությամբ:
Այսպիսով, նոր պայմանները նախատեսում են ընտրությունների անցկացում 120/30 համակարգով, այսինքն՝ 120 պատգամավոր կընտրվի համամասնական, իսկ 30 պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով: Բացի այդ, կուսակցությունների համար անցումային շեմը կլինի 1%, իսկ 40% պատնեշ կստեղծվի խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցությունների համար: