Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Սարգիս Հացպանյանն ուզում էր ինձ փրկել իսպանական գերությունից. թուրք գրող

Դողան Աքանլին գերմանաբնակ թուրք գրող է։ Գրողն իր վեպերում բացահայտ խոսում է 1915թ. Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության մասին, իրեն համարում հայ և թուրք ժողովուրդների միջև միջնորդ, ցանկանում է հասնել երկու ժողովուրդների հաշտեցմանը։ Նրա գրչին են պատկանում գերմանալեզու «Ահեղ դատաստանի օրվա դատավորները», «Անհայտ օրեր», «Ձերբակալություն Գրանադայում կամ՝  Թուրքիան ներքաշվում է բռնապետության մեջ» և այլ գրքեր։ 2019թ. Դողան Աքանլին արժանացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո շքանշանին։

Այս օրերին  Գյոթեի կենտրոնի հրավերով Դողան Աքանլին Երևանում է։

«Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց Դողան Աքանլիին։

– Հայտնի է, որ Դուք Թուրքիայում հալածանքների եք ենթարկվել Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու, գրքեր գրելու համար։ Կմանրամասնե՞ք, թե ինչ բնույթի հալածանքներ են եղել դրանք։

– Ես գրում եմ բռնության մասին, հատկապես պետական կազմակերպված բռնության մասին։ Իմ առաջին երեք գրքերում գրել եմ քաղաքական հետապնդումների մասին, որոնք ուղղված են փոքրամասնություններին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին։ «Մադոննայի վերջին երազը» գրքում, որն այսօր ներկայացրեցի հայ ընթերցողին, չեմ ցանկացել սահմանափակվել ազգային սահմանների մեջ, այլ ազգային սահմաններից գնացել եմ դեպի համամարդկայինը։ Ի՞նչ կապ ունի Հոլոքոստը հայերի ցեղասպանության հետ։ Ի՞նչ կապ ունի գերմանական հանցագործությունը թուրքականի հետ։ Որո՞նք են տարբերություններն այդ հանցագործությունների միջև, որո՞նք են նմանությունները։ Վեպի ձևով ես արտահայտել եմ  որոշ թեզեր այդ հարցի մասին։

– Դուք ապրում եք Գերմանիայում, որտեղ հանդիպում եք թուրք գործիչների, գրողների հետ։ Կա՞ն Ձեզ նման մտածող այլ թուրք գործիչներ։

– Հրանտ Դինքի սպանությունից հետո թուրք մտավորականության շրջանում արդեն տհաճ էր Հայոց ցեղասպանությունը ժխտելը։ Բնականաբար, կան որոշ մարդիկ, որոնք խոսում են ցեղասպանության մասին և դա չեն ժխտում։ Նախկինում նրանք Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները չէին ցանկանում անվանել ցեղասպանություն, բայց այսօր այդ իրադարձությունները ցեղասպանություն չանվանելն այլևս խելացի չէ։ Գերմանական խորհրդարանը նույնպես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և այդպիսով իր ազդեցությունն ունեցավ թուրք փախստականների վրա Գերմանիայում։ Նախկինում ես չէի կարող ներկայացնել իմ գրքերը թուրքական որոշ խմբերի մոտ, հիմա ես դա կարող եմ անել։ Կարող եմ նրանց հրավիրել իմ գրքերի ցուցադրությանը։

– Իսկ թուրք հասարակության մտածողության մեջ նկատե՞լ եք փոփոխություններ։

– 1992 թվականից ես ապրում եմ Գերմանիայում։ Մինչև 2016թ. ես դժգոհ էի Գերմանիայի դիրքորոշումից Հայոց ցեղասպանության հարցում։ Երբ նրանք 2016թ. պաշտոնապես ճանաչեցին այն, Գերմանիայում ստեղծվեց ավելի ազատ տարածություն թեմայի համար։ Գերմանիայում այդ դիրքորոշումն ավելի ճիշտ ընկալվեց։ Թուրքիայում տեղի ունեցավ հակառակը. թուրքական կառավարությունը պատրաստ էր հայերի և Հայոց ցեղասպանության  հետ այլ կերպ վարվել։ Իսկ հիմա նրանք ամեն ինչ գլխիվայր շրջեցին։ Չնայած բոլոր բռնաճնշումներին՝ Թուրքիայում շատ խիզախ, քաջ իրավաբաններ, իրավապաշտպաններ, պարզապես՝ մարդիկ ակտիվություն են ցուցաբերում և խոսում են Ցեղասպանության մասին շատ բաց։ Նրանք նաև ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ են կազմակերպում։ Երբ ես 2005թ. առաջին անգամ Հայաստան էի եկել, ընդամենը տասը հոգի էին թուրքական կողմից, որ խոսում էին Ցեղասպանության մասին։ Իսկ այժմ շատ բան է փոխվել, շատերն են խոսում։ Եվ Ցեղասպանության ժխտումն այս պահին միայն կառավարության կողմից է իրականացվում։ Պատմականորեն երբ նայում ենք, իրենք արդեն տանուլ են տվել իրենց ժխտողական քաղաքականությունը։ Թուրք պատմաբան Թաներ Աքչամն ուսումնասիրել է թուրքական արխիվները և գտել Թալեաթ փաշայի նամակագրությունները։ Նա ասում է, որ հայերի հանդեպ հետապնդումներն ապացուցելի են որպես ցեղասպանություն։ Պատմական տեսանկյունից թուրքական կողմն այլևս հակադարձելու տեղ չունի։

– Դուք մտերիմ եք եղել վաղամեռիկ թուրքագետ, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի հետ։ Պատմեք, խնդրում եմ, թե ինչպիսին է եղել Ձեր համագործակցությունը, ի՞նչ դեր է նա խաղացել Ձեր կյանքում։

– Սարգիս Հացպանյանը կարդացել էր իմ գիրքը և մտածել, որ թուրքն այդպիսի գիրք չի կարող գրել։ Այդպիսով մենք ընկերացանք։ Մենք շատ հաճախ ենք հանդիպել, շատ հաճախ վիճել ենք, բայց շատ լավ ընկերներ էինք։ Նրա զարմիկը՝ Իլիաս Ույարը կամ Գևորգյանը,  իմ փաստաբանն է։ Երբ ես ձերբակալվել էի Իսպանիայում, նա շատ մեծ դեր խաղաց, որ ինձ ազատի։ Այդ ընթացքում Սարգիսն արդեն հիվանդ էր։ Չնայած դրան՝ նա ուզում էր ինձ փրկել իսպանական գերությունից։

– Իսկ ինչո՞ւ էին Ձեզ ձերբակալել Իսպանիայում։

– Հստակ չգիտեմ, բայց Թուրքիան ուզում էր ինձ կրկին բանտ ուղարկել։ Չնայած դրան՝ ես փրկվեցի և այժմ այստեղ եմ։ Ամեն անգամ ցավ եմ ապրում, որ ես այստեղ եմ, իսկ Սարգիսը չկա։

– Դուք տեսնո՞ւմ եք հեռանկար, որ Թուրքիան երբևէ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կառերեսվի պատմական ճշմարտությանը, կբարելավվեն հայ-թուրքական հարաբերությունները։

– Ես կարծում եմ, որ Թուրքիայի ներկա կառավարությունը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Բայց կգա ինչ-որ մի ժամանակ, երբ նրանք կճանաչեն Ցեղասպանությունը և առանց ճանաչելու ոչ մի քայլ չեն կարողանա անել պատմության մեջ։

– Ըստ Ձեզ՝ փոխադարձ ճանաչման ի՞նչ ճանապարհ պետք է անցնեն հայ և թուրք ժողովուրդները։ Պե՞տք է շատ թարգմանվեն ժամանակակից հայ և թուրք գրողները, նրանց գործերը պետք է հասանելի՞ լինեն երկու հասարակություններին։

– Ժամանակակից գրականության մասին խոսել չեմ կարող։ Կա մի հրաշալի հրատարակչություն՝ «Արաքս»-ը, որը թարգմանում է չափից շատ հայ գրականություն։ «Արաքս»-ը իսկապես լավագույն հրատարակչություններից մեկն է։

– Թուրք հասարակությունն ինչպե՞ս է ընդունում հայ գրողներին, կարդո՞ւմ է, թե՞ հայհոյում և մի կողմ շպրտում հայ հեղինակների գրքերը։

– Չեմ կարող ասել, թե Թուրքիայում որքանով է մեծ  ընթերցողների շրջանակը, քանի որ այնտեղ չեմ ապրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում