Մի խումբ ամերիկացի գիտնականներ պարզել են այն չափանիշները, որոնք թույլ են տալիս մարդուն ընտրել իր կյանքի ուղեկցին: Այս հետազոտության մեջ նրանք հերքել են այն ենթադրությունը, որ հակառակ, իրար մերժող հատկանիշներ ունեցող մարդիկ ավելի են ձգում մեկը մյուսին: Այս մասին գրում է բրիտանական The Daily Mail-ը:
Հետազոտության ժամանակ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները դուրս են բերել մի բանաձև, համաձայն որի մարդը որպես իր երկրորդ կես ընտրում է նրան, ով իր նման ավելի կամ պակաս պահանջված է հակառակ սեռի կողմից: Նշվում է նաև, որ զույգ ընտրելիս մարդն առաջնորդվում է նաև սոցիալ-տնտեսական վիճակով:
Գիտնականներն ուսումնասիրել են ծանոթությունների կայքում միմյանց ուղարկված հաղորդագրությունները, որի արդյունքում պարզ է դարձել, որ ավելի մեծ պահանջարկ ունեցող օգտատերերն իրենց զույգը փնտրում են հակառակ սեռի այն ներկայացուցիչներից, ովքեր նույնպես պահանջված են, և որոնց էջն առավել ակտիվ է: Իսկ քիչ հայտնի օգտատերերը հակառակ սեռի շարքերում նույնպես փնտրում են քիչ պահանջվածներին:
Այսպիսով, եզրակացնում են գիտնականները, առավել ամուր են և երջանիկ այն զույգերը, եթե տղամարդն ու կինն ունեն բնավորության նույն գծերը և կիսում են նույն շահերը:








































