Խաղողի կորիզներ ուտելը կօգնի կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների բուժմանը, ինչպիսին է Ալցհայմերի հիվանդությունը: Այս եզրակացության են եկել Նյու Յորքի Mount Sinai School of Medicine բժշկական քոլեջի մասնագետները, որոնք հոդված են հրապարակել Current Alzheimer’s disease ամսագրում:
Նրանք խաղողի կորիզների մեջ հայտնաբերել են պոլիֆենոլներ, որոնք հակաօքսիդանտների տեսակ են: Մասնագետներն առաջին անգամ փորձել են ստուգել, թե ինչ ազդեցություն են ունենում պոլիֆենոլները ուղեղի հյուսվածքներում բետա-ամիլոիդ սպիտակուցների առաջացման համար, որոնք հարուցում են Ալցհայմերի հիվանդությունը:
Քոլեջի մասնագետները Մինեսոտայի համալսարանի իրենց գործընկերների հետ փորձեր են իրականացրել գենետիկորեն մոդիֆիկացված մկների վրա: Այժմ մասնագետները կարիք ունեն լրացուցիչ փորձերի, որոնք կգան հաստատելու բժիշկների նախնական բացահայտումները: Ավելի վաղ գիտնականները հայտնաբերել էին, որ խաղողի թուրմը պաշտպանում և վերականգնում է անոթները, իջեցնում արյան ճնշումը, նվազեցնում խոլեստերինը: