Մարտի 2-ին Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցում տեղի ունեցած դռնփակ նիստի ժամանակ «Հայկական հիմնադրամների միությունը» ընտրել է միության 2-րդ նախագահին:
«Ակոս» թերթի տվյալներով, միության երկրորդ նախագահ է ընտրվել Ստամբուլի հայկական Քարագյոզյան վարժարանին կից որբանոցի հիմնադրամի նախագահ Տիգրան Գյուլմեզգիլը։
«Հայկական համայնքների միությունը երկար ժամանակ անց հավաքվել է նախագահ Պետրոս Շիրինօղլուի և 2-րդ նախագահ Տիգրան Գյուլմեզգիլի գլխավորությամբ։ Մեր հիմնադրամներն ակտիվ մասնակցություն են ունեցել նիստին։ Նիստի օրակարգային թեման եղել է համայնքային ընդհանուր խնդիրները, որոնց շուրջ եղել են խորհրդակցություններ», – ասվում է հրապարակված մամլո հաղորդագրության մեջ: