Tuesday, 14 05 2024
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում

Գործիքը հասավ խորհրդարան. կարևոր նպատակ և էական ռիսկեր

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը հասավ խորհրդարան, որտեղ մեկնարկել է դրա քննարկումը: Այդ օրինագիծը արդեն իսկ կնքվել է «կուլակաթափության» կամ սեփականության վերաբաշխման մասին բնորոշումներով: Բարդ չէ կռահել, թե hատկապես ինչ շրջանակներ են դրանով առավել շահագրգռված՝ այդ բնորոշումներով: Դրանք շրջանակներ են, որոնք տարիների ընթացքում կուտակել են հարստություն իշխանական դիրքը չարաշահելու արդյունքում, և այժմ զրկված լինելով այդ դիրքից, կարող են կանգնել նաև դրա արդյունքում ձեռք բերած գույքից զրկվելու իրողության առաջ: Ընդ որում, կա խիստ հատկանշական մի հանգամանք: Այդ օրինագիծը Հայաստանի միջազգային պարտավորությունն է, որի վերաբերյալ քննարկումները սկսել է դեռևս Հանրապետական իշխանությունը:

Պարզապես, այդ իշխանությունը չէր շտապում ընթացք տալ մեխանիզմի գործնականացմանը, քանի որ խոսքը վերաբերում էր այն ճյուղին, որի վրա նստած էր այդ իշխանությունը: Մյուս կողմից, դրա հերթն անշուշտ հասնելու էր նաև նախկին իշխանության շրջանում, և ոչ այն պատճառով, որ միջազգային գործընկերները պնդելու էին օրենքի ընդունումը: Դա «պնդելու» էր քաղաքական իրավիճակը, որ կար նախկին իշխանության ներսում: Այդ իրավիճակը ուներ մի շարք շերտեր, ներքին տարաձայնություններից ու հաշիվներից սկսած, մինչև արտաքին անբարենպաստ տնտեսա-քաքաղաքական կոնյուկտուրա: Դա Հայաստանի իշխանությունից պահանջում էր անխուսափելի ռեֆորմացիա, ինչը պետք է ունենար գին: Ո՞վ էր վճարելու այդ գինը նախկին համակարգում, դա էր հարցերի հարցը, որը նաև քայքայում էր հարաբերությունները ավելի արագ, քանի որ բոլորն էին հասկանում՝ նվազագույն ռեֆորմացիան կենսական ու անխուսափելի անհրաժեշտություն էր:

Եվ ամբողջ հարցն այն էր, թե ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը իշխանական որ թևի գործիքն էր լինելու մյուս թևերի դեմ: Դա պարզ կլիներ, եթե լուծվեր իշխանության 2017-18 փուլի հարցը: Բայց, իրադարձություններն ունեցան այլ ընթացք և պարզվեց, որ մեխանիզմը դառնում է արդեն հանրային իշխանության ձեռքի գործիք՝ հանրությունից ու պետությունից խլվածը վերադարձնելու խնդիրը լուծելու համար:

Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ գործիքի մշակումը լինի այնպես, որ առավելագույնս համապատասանի ժամանակակից ստանդարտներին և չստացվի ինչպես հայտնի ռուսական ասույթում՝ «անտառը հատում են, տաշեղները՝ թռչում են»: Այսինքն, հույժ կարևոր է, որ սկսած քննարկումների գործընթացից, հանրության մոտ չձևավորվի «կուլակաթափության» բացասական սպասում, որովհետև ի վերջո դա բավականին ռիսկ և վտանգ է Հայաստանի տնտեսության համար, միաժամանակ չձևավորվի սեփականության անձեռնմխելիության ինստիտուտի ռիսկ, որովհետև ինչպես անկախ դատական համակարգն ու լեգիտիմ իշխանությունը, այդպես էլ սեփականության երաշխիքը որևէ արդիական պետության ամուր հիմքն են: Եվ շատ կարևոր է, որ գործիքը չկիրառվի այնպես, որ որևէ մի դեպքի հարցում կիրառվելիս, թողնի «շինարարական աղբ» միջավայրի իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում