Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օգնությունը չի կրճատվի. մեր լոբբիստները պետք է աշխատեն, որ այն գոնե հավասարվի Հայաստանի օգնությանը

Ամերիկայի հայկական համագումարը հաղորդում է, որ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի) առաջարկել է կասեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և մեծածավալ օգնության կոչ արել Հայաստանի և Արցախի համար։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ վերջինս ներկայացրել է վկայություն Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի ենթահանձնաժողովին` հայցելով ԱՄՆ-ի ուժեղացված պարտավորություն ժողովրդավարության հաստատման և Հայաստանի Հանրապետության հետ առևտրային հարաբերությունների ուղղությամբ, ինչպես նաև նպաստել խաղաղությանը Արցախի Հանրապետությունում՝ 2021 թ. ֆինանսական տարվա Հատկացումների օրինագծի միջոցով: Իր վկայությունում Կոնգրեսական Փալոնը ընդգծեց The HALO Trust-ի կյանք փրկող աշխատանքի՝ ականազերծման և չպայթած հրետանային զինամթերքի մաքրման կենսական ջանքերն Արցախում, ինչպես նաև հայցեց 1,5 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման և ականների ռիսկերի մասին կրթության ծրագրերի համար՝ քաղաքացիական կյանքեր պահպանելու և տարածաշրջանում այս ծրագրի ծայրահեղ կարևոր աշխատանքը շարունակելու նպատակով:

Հայաստանում ժողովրդավարական կառավարման բարելավման առնչությամբ կոնգրեսական Փալոնը ուշադրություն հրավիրեց քաղաքացիական հասարակությանն ու ժողովրդավարական ինստիտուտներին աջակցելու ուղղությամբ Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերին` հայտարարելով. «Միացյալ Նահանգների Կոնգրեսը կարող է օգնել այս գործընթացին՝ ապահովելով, որ մենք տրամադրում ենք թիրախավորված աջակցություն երկրի շարունակական ժողովրդավարական անցման ընթացքում»: Նա հայցել է Ենթահանձնաժողովին՝ Հայաստանին հատկացնել 100 միլիոն դոլար՝ տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգության աջակցության համար:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ որքան էլ հզոր աշխատանք իրականացնեն լոբբիստական կառույցները, Միացյալ Նահանգները մշտապես առաջնորդվելու է սեփականն շահով: «Չմոռանանք վերջին փայլուն օրինակը՝ նախագահ Օբամայի և հրեական լոբբիստների կամ նույնիսկ հրեական պետության միջև ծագած խնդիրը՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ։ Միացյալ Նահանգները կարծում էր, որ միջուկային ծրագիրը իրենց ձեռնտու է, այնինչ հրեական համայնքն ու Իսրայելի պետությունը կարող է կործանարար նշանակություն ունենալ։ Բայց Միացյալ Նահանգները առաջնորդվեց սեփական շահով ու այդ համաձայնգիրը կնքեց։ Ուզում եմ ասել, որ Միացյալ Նահանգները մշտապես առաջնորդվում է իր ազգային շահերով ու եթե նպատակ ունի օգնելու Ադրբեջանին, ու այդ նպատակը հենց ռազմական ոլորտում համագործակցության մասին է, որևէ լոբբիստական խումբ չի կարող որևէ ձևով խանգարել Միացյալ Նահանգներին՝ իրականացնել իր ազգային անվտանգությունից ու պետական շահերից բխող քայլեր»,- նշեց մասնագետը։

Ըստ Սարգսյանի՝ նախաձեռնությունը չափազանց կարևոր է, բայց Ադրբեջանն էլ Միացյալ Նահանգների համար սկզբունքային նշանակություն ունեցող պետություն է. «Ադրբեջանը Միացյալ Նահանգներին տարբեր ուղղություններով լուրջ աջակցություն է ցուցաբերում, ու ակնհայտ է՝ որքան էլ լոբբիստական աշխատանք իրականացվի, Ադրբեջանին տրամադրվող օգնությունը չի կրճատվի կամ չի զրոյանա, որովհետև կա հստակ ամերիկյան շահ»։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշեց՝ Միացյալ Նահանգներում արդյունավետ աշխատանքի արդյունքում հնարավոր է, որ Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող օգնությունը գոնե հավասարեցվի. «Այսինքն՝ եթե Ադրբեջանը տարեկան 50-60 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ստանում, գոնե այդքան էլ ստանա Հայաստանը։ Սա հնարավոր է, և կարծում եմ՝ ավելի արդյունավետ կլինի աշխատել այս, քան Ադրբեջանին ընդհանրապես օգնությունից զրկելու ուղղությամբ»։

Սուրեն Սարգսյանը մատնանշեց նաև մեկ այլ հանգամանք. Ադրբեջանը ևս բավականին արդյունավետ սկսել է աշխատել լոբբիստների հետ: «Ի տարբերություն էթնիկ լոբբիստական խմբերի, որոնք Հայաստանի շահերն են ներկայացնում, Ադրբեջանի շահերը ներկայացնում են, այսպես կոչված, պրոֆեսիոնալ լոբբիստական կազմակերպությունները։ Նրանք ոչ թե մասնագիտական կարողությունների ու գիտելիքների առումով են պրոֆեսիոնալ, այլ էթնիկ բնույթ չունեն։ Այսինքն՝ կոնկրետ մեկ ժողովրդի կամ մեկ ազգի, մեկ խումբ ազգերի շահերը չեն մղում առաջ, այլ կոնկրետ երկրի կամ ժողովրդի շահերը։ Ադրբեջանցիները, բնականաբար, օգտվում են Միացյալ Նահանգների օրենսդրությունից, ինչպես մենք, ու վարձում են լոբբիստներ։ Ամսվա կտրվածքով բավականին պատկառելի գումարներ են ծախսում, որ Ադրբեջանի շահերը մղվեն առաջ»,- ասաց ամերիկագետը։

Հաջորդ կարևոր խնդիրն այն է, որ Հայաստանը բավականին արդյունավետ աշխատում է դեմոկրատների հետ՝ ստվերում թողնելով հանրապետականներին: «Ես կարծում եմ՝ երկու կողմերի հետ էլ պետք է աշխատանք տարվի՝ և՛ դեմոկրատների, և՛ հանրապետականների։ Ցավոք սրտի, հանրապետականների հետ մեր աշխատանքն այդքան էլ ակտիվ ու էֆեկտիվ չէ»,- կարծիք հայտնեց Ս.Սարգսյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում