«Քաղաքաշինությունը մեր հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող, գերակա ուղղություններից մեկն է, որի զարգացմամբ ապահովվում է մնացած բոլոր ոլորտների զարգացումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, որ այդ կարևոր ոլորտը ղեկավարում է արդեն 10 տարի, իսկ նախարարությունում է ավելի քան երկու տասնամյակ:
«Դեռ խորհրդային տարիներից ժառանգելով շատ վատ համակարգ, հետո նաև՝ պատերազմի հետևանքով կաթվածահար տնտեսություն, քարուքանդ պետություն, ի պատիվ մեր շինարարների, մենք կարողացանք կյանքը մտցնել բնականոն հունի մեջ, վերականգնել կամ կառուցել կոմունիկացիաները, ինժեներական ենթակառուցվածքները, վերակառուցել հինը և ստեղծել նորը»,- տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարը: «Եթե նախկինում պետական բյուջեում կապիտալ ներդրումների համար հատկացվում էր 4 մլրդ դրամ, այսօր արդեն կապտալ ներդրումները կազմում են 25 մլրդ դրամ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։