Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Վտանգավոր հանդիպում. ակնհայտ է՝ արցախյան հարցում ինչ-որ պրոցեսներ են ընթանում,  ՀՀ իշխանությունն ու հասարակությունը պետք է զգոն լինեն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը: Այս մասին թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրել է այսօր Twitter-ի իր էջում` գրառմանը կցելով նաև իր և համանախագահների հանդիպման լուսանկարը:

Թուրքիայի արտգործնախարարը, սակայն, չի հստակեցրել, թե որտեղ է կայացել այդ հանդիպումը.«ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ գործի: Այդ լուծումը պետք է ամբողջությամբ համապատասխանի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներին և այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններին», – նշել է Մևլութ Չավուշօղլուն:

Հանդիպման փաստն, ինքնին, առաջացրել է Երևանի դժգոհությունը՝ընդ որում թե՛ պաշտոնական և թե՛ հակամարտությամբ զբաղվող քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակներում։ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է  թվիթերյան իր էջում. «Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը` «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո» խոսքերը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հանդիպումը «տեղին չի համարում»։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գրիգորյանը մասնավորապես նշեց.«Այն էլ հիմա, Սիրիայի շուրջ խնդիրների ֆոնին՝ ռուս-թուրքական լարված հարաբերություններին ու այս ֆոնին Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են Թուրքիայի արտգործնախարարի հետ, որը իրենց պետք է փոխանցի Թուրքիայի կարծիքը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Ճիշտն ասած՝ տեղին չեմ համարում, ավելին կասկած չունեմ, որ պաշտոնական Երևանի արձագանքը, թեպետ մասամբ եղել է, բայց պետք է լինի ավելի կոշտ»։

Ըստ Գրիգորյանի՝ միջազգային հանրությունը միանշանակ պետք է իմանա մեր դժգոհությունը  այս հանդիպման հետ կապված։ Բացի այդ՝ նման հանդիպումը մեծ համար կարող է վտանգներ պարունակել. «Հայ  ժողովուրդը շատ լավ հիշում է, թե 100 տարի անց ինչպես է կորցրել Կարսը։ Մեր հիշողությունը փայլուն է, միջին մակարդակի չէ։ Եվ դա արդյունքն էր՝ ռուս-թուրքական կարճաժամկետ մերձեցման։ Ես այժմ համարում եմ, որ մենք պետք է զգույշ լինենք, ուշադիր հետևենք զարգացումներին»։

Արդյոք ստացվում է, որ Հայաստանի կարծիքն այս հարցում հաշվի չի առնվել, թե առհասարակ Երևանը տեղյակ չի եղել այս հանդիպման մասին, դիտարկմանն ի պատասխան Գրիգորյանն արձագանքեց.«Այդ հարցին լավագույնս կպատասխանի ԱԳՆ-ն, գուցե տեղյակ չեն եղել։ Ես կարծում եմ՝ տեղյակ չեն եղել և դա Թուրքիայի նախաձեռնությամբ է տեղի ունեցել։ Բայց ցանկացած պարագայում՝ Ղարաբաղի հարցի հետ կապված Թուրքիան անելիք չունի, Թուրքիայի դիրքորոշումը սուբյեկտիվ է ու սա է պատճառը, որ ինձ զարմացրեց Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։ Ես հարց եմ տալիս, ինչու՞ չհանդիպեցին Զիմբաբվեի նախագահի հետ կամ Բուրկինաֆասոյի։ Ի՞նչ կապ ունի Թուրքիան Ղարաբաղի հարցի հետ»։

Մեր հաջորդ դիտարկմանը, գուցե ջանքեր են թափվում, որ Թուրքիան ներգրավվի Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում և տեղի ունենա ձևաչափի փոփոխություն, Ստեփան Գրիգորյանն արձագանքեց.«Ես չեմ կարծում, որ այդ վտանգը կա։ Եթե կոնֆլիկտի կողմերից մկեը կտրականապես դեմ է՝ նման բան չի լինի։ Հայաստանը կօգտագործի իր վետոյի իրավունքը։ Բայց ցանկացած դեպքում՝ ինչ-որ պրոցեսներ գնում են, և՛ իշխանությունը և՛ հասարակությունը պետք է ուշադիր լինեն։Ղարաբաղյան հարցում ինչ-որ ակտիվացում է նկատելի և պարզապես պետք է հետևել, որ չխորանան այդ վտանգները։ Նորից կրկնում եմ՝ փաստը, որ համանախագահող երկրների ներկայացուցիչները  հանդիպում են Թուրքիայի ԱԳ նախարարի հետ շատ լուրջ ազդակ է և պետք է լինել չափազանց ուշադիր»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ հանդիպումից մեծ վտանգներ սպասել պետք չէ, քանի որ համանախագահող երկրներն իրենք իրար հետ լարված հարաբերություններ ունեն ու հազիվ թե կոնսենսուսի գան.« Մինսկի խմբի համանախագահող պետություններից երկուսը աչքով աչք չունեն Ռուսաստանի հետ, հետևաբար հատուկ որոշում չի լինի։ Գուցե  կարծիքների , տրամադրությունների փոխանակման համար է, Թուրքիան փորձում է արցախյան խնդիրը ներքաշել սիրիական թնջուկի մեջ՝ ռուսների հետ առևտուր անելու համար։ Ավանդական  ռուսական քաղաքականություն է, հայկական հարցը խցկել ու օգուտ ստանալ։ Ու այս պայմաններում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է որպես սուբյեկտ գործի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնելով, որ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտն ունի գաղտնի պրոտոկոլ, Շիրինյանը նշեց՝ դրա մեկ այլ օրինակ է 21 թվականի ռուս-թուրքական համաձայնագիրը, որի չեղարկման հարցով ՀՀ ԱԳՆ-ն ճիշտ ժամանակն է, որ հարց բարձրացնի. «Հայաստանի տարածքն այդ պայմանագրով բաժանվել է, մեզ անհայտ է, այն ունի՞ գաղտնի պրոտոկոլ, թե՞ ոչ։ Բայց մեր խոշոր եղբայրը մեր հաշվին գաղտնի գործարքի է գնացել ու ժամանակն է հարցը բարձրացնել։ Այս երկուսը նույնական են, որովհետև մի դեպքում Ռուսաստանը Թուրքիայի հետ է գործարքի գնացել, մյուսի դեպքում՝ նացիստական Գերմանիայի»։

Ինչ վերաբերում է կոնկրետ տեղի ունեցած հանդիպմանը, մեր զրուցակիցն ասաց՝ դժվարանում է նշել, արդյոք ԱԳՆ-ն տեղյակ է եղել թե ոչ. «Բայց հարցը պետք է հանգամանալից քննարկել։ Բայց ԱԳՆ-ն պետք է ձեռնպահ մնա շարժվել 30 տարվա իր տգետ փորձագետների հորդորներով»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում