Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Եթե Սերժը Ղարաբաղի մասին մտածող էր, թող քիչ լափեր. Ապրիլյանը, էդ երեխեքի մահերը իրենց վզին են. Հակոբ Հակոբյան (Լեդի)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, 7-ի գործով նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ)։

Պարոն Հակոբյան, երկրում սպասվում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, հակառակ թևը գործընթացը որակում է որպես հակասահմանադրական գործընթաց։ Ինչպե՞ս եք առհասարակ գնահատում վերջին շրջանի զարգացումները։ Ձեր կարծիքով՝ իշխանությանը կհաջողվի՞ այս անգամ էլ ստանալ ժողովրդի վստահության քվեն, ասել է թե՝ 650 հազար «այո»։


– Մենք բոլորս էլ լավ գիտենք, թե  ժողովուրդը ինչպես է տրամադրված։ Շուտով կլինի երկու տարի, որ հեղափոխություն է  եղել, բայց որոշ մարդիկ դեռ կամուկացի մեջ են։ Բայց ես համոզված եմ, որ վարչապետը երկիրը տանում է  դեպի փոփոխության, դեպի դրականի, լավի։ Հակառակ թևն էլ հուսահատ վիճակում է։ Տեսնում են, որ իրենց հիմնական պապաները դատուդատաստանի առաջ են, քանի որ միլիարդավոր դոլարներ են կերել, սաղի ձեռներին արյուն կա, հուսահատ ինչ-որ քայլեր են ուզում անել։

Իրենց վրա արյուն կա, իրենք ամեն տեսակի արարքի, ամեն ինչի պատրաստ են։ Մտածում էին Սահմանադրական դատարանով մի բան կանեն, բայց էս հանրաքվեով իրենց վերջին հույսից էլ կզրկվեն։ Էս օրերին էլի ինչ-որ բաներ կանեն։ Խեղդվողը փրփուրներից էլ է կախվում, բայց ոչ մի բան չեն կարողանա անել։ Լրիվ լավ է լինելու։

Ասացիք, որ նրանց պապաները դատուդատաստանի առաջ են։ Նախօրեին էլ Սերժ Սարգսյանն էր դատարանում։ Սպասո՞ւմ էիք, որ մի օր նրան դատարանում կտեսնեք, ցուցարարի դերում, բարձրախոսը ձեռքին և, չգիտես ինչու, դատարանի բակում արցախյան խնդրի մասին խոսելիս։

– Դրանք մանր-մունր բաներ են։ Այո, նրանք բոլորը պետք է դատարանի առաջ կանգնեն ու ոչ թե մեկ մեղադրանքով։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա եթե ինքը այդքան շատ էր մտածում Ղարաբաղի մասին, ապա թող մի քիչ քիչ լափեին, այդ գումարները ներդնեին Ղարաբաղի վրա, որպեսզի ապրիլյանի ժամանակ էդ պատմությունները չլինեին։ Ապրիլյանը, էդ երեխեքի մահերը իրենց վզին են։ Եթե  մի քիչ քիչ լափեին, քիչ դղյակներ սարքեին, քիչ կազինոներ գնային, մենք էդքան զոհ չէինք ունենա։

Ադրբեջանն էլ հարյուր անգամ կմտածեր մեզ վրա հարձակվելու փոխարեն։ Էդ մենք պետք է առաջ շարժվեինք, ոչ թե էդքան կորուստ  տայինք։ Հիմա ի՞նչ է եղել, սկսել է Ղարաբաղի մասի՞ն մտածել, սիրտը ցավո՞ւմ ա Ղարաբաղի համար։ Ստից պահեր են։

Ու էդ ամենը մի նպատակ է հետապնդում։ Նա ուզում է նման կոչերով ղարաբաղցիքին հավաքի իրա կողքը։ Սա ընդամենը շահարկում ա։ Ես տենց եմ մտածում։

Ի դեպ, խոսեցիք Արցախից։ Արցախում ընտրություններ են նշանակված, տասից ավել թեկնածու կա։ Առհասարակ ի՞նչ սպասելիքներ ունեք։ Արդյոք այս ընտրություններով հնարավո՞ր է փոփոխություններ սպասել նաև Արցախում։

– Ես ուզում եմ ասել, որ այն, ինչ տարիներ շարունակ տեղի է ունեցել Հայաստանում այդ եռյակի կողմից, նույնն էլ կատարվել է Ղարաբաղում։ Ինչ ուզում է լինի՝ Հայաստանը միջամտի, թե չմիջամտի, Ղարաբաղում էլ է իրավիճակ փոխվելու։ Ղարաբաղում էլ է փոփոխություն լինելու Հայաստանի պես, հասարակ ժողովուրդը, ղարաբաղցին հոգնել է դրանցից։ Նույն թալանն էլ իրենց մոտ է եղել, էլի մի քանի հոգի թալանել, կերել են։ Հիմա ղարաբաղցին էլ է ուզում, որ իր մոտ փոփոխություն լինի։

Կա՞ իսկապես նման պահանջ Արցախում։

– 100 տոկոս։ Բոլորն էլ ուզում են, որ փոփոխությունները հասնեն իրենց։ Եթե նման պահանջ չլիներ, Բակոն մի 200 տարի էլ կմնար Ղարաբաղի նախագահ։

Պարոն Հակոբյան, Մարտի 1-ի դեպքերի 12-րդ տարին է լրանում, և 12 տարի անց դեռևս չենք կարող խոսել Մարտի 1-ի բացահայտման մասին։ Գործի քննությունը դեռևս գնում է, դատաքննությունը տեղից չի շարժվում։ Ինչպե՞ս եք առհասարակ գնահատում այս վիճակը։

– Այո, գործի քննության տեմպը շատ դանդաղ է, բայց մյուս կողմից էլ պետք է ընդունենք, որ հեշտ չի այս գործը մի քանի օրում քննել-բացահայտելը։ Էդ նույն քննիչները նախկինում էլ են եղել, դատավորները ու դատախազները նույնն են եղել։ Մինչև էսօր դրանց ղեկավարը՝ Աղվան Հովսեփյանը, ազատության մեջ ա։ Դրանք բոլորը, նույն համակարգի մարդիկ մարտի 1-ին էլ են եղել ու միտումնավոր դանդաղեցնում են գործի ընթացքը։ Դրանց թվում է, որ ահա, այս ամսվա վերջին, հաջորդ ամսվա վերջին Նիկոլը չի լինելու, և այդ հոգեբանությամբ կամաց-կամաց առաջ են գնում, ժամանակ են ձգում։

Այսինքն՝ Դուք համարում եք, որ իրավապահ, դատաիրավական համակա՞րգն է դիմադրում Մարտի 1-ի գործի քննությանը։

– Բնական է, որ իրենք են։ Հենց իրենք են ժամանակին կեղծել էդ բոլոր թղթերը, գործը խառնել իրար։ Իրենք բոլորը մասնակից են այդ ամեն ինչին, նույն քննիչներն են, նույն դատախազները։ Իրենք իրենց կաշին են փրկում, դրա համար էլ դանդաղեցնում են, ձգձգում են ամեն ինչ։ Բայց ես վստահ եմ, որ կամաց-կամաց կդզվի ամեն ինչ. կկարգավորվի էս վիճակը։  Դրանք հավերժ չեն։ Իրենք կաշխատեն ամեն ձևով վարչապետին վարկաբեկել, բայց դա չի ստացվելու։ Մի օր իրենք էլ դուրս կթռնեն։ Համակարգը կմաքրվի։ Դրա օրինակները կան։

Վանեցյանի՞ն նկատի ունեք։

– Այո, Վանեցյանի տարբերակը, ուրիշ մի քանիսին։ Կամաց-կամաց կմաքրվեն բոլորը։ Կարևորն էն է, որ վարչապետն իրեն շատ ձիգ է պահում։ Եթե ինքը էդպես ձիգ մնա, էդ դավաճանները շատ արագ կբացահայտվեն ու դուրս կգան համակարգից։

Դանդաղ, բայց կկարգավորվի էս վիճակը։ 20-25 տարի մարդիկ սովորել են  թալանի, կեղծիքի, կոռուպցիայի, հեշտ չի մի օրում դրանցից պոկվել, բայց քանի որ էլ կոռուպցիա չկա, դրանց համակարգում պահող բան էլ չկա։ Կտեսնեք, որ ամեն ինչ լավ կլինի։

Ես վստահ եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում