Tuesday, 14 05 2024
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը

Մոսկվան փորձում է վտանգի տակ չդնել հայ-ռուսական հարաբերությունները. որ ուժերին էր ակնարկում Կոպիրկինը

«Ռուսաստանը շատ զգուշավոր է վերաբերվում այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում»,-լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը և ՍԴ-ի ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: «Մենք շահագրգռված ենք, որ այստեղ կայունություն և առավելագույն հասարակական փոխըմբռնում լինի։ Մենք, իհարկե, շահագրգռված ենք նաև, որ այն ուժերը, որոնք հասկանում են հայ-ռուսական հարաբերությունների, մեր ռազմավարական փոխգործակցության կարևորությունը՝ ծանրակշիռ դեր խաղան երկրի ներքաղաքական կյանքում»,- ասել է դեսպանը:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ ՌԴ դեսպանը նախկինում էլ էր բավականին զգուշավոր արտահայտվում և արտահայտությունների մեջ փորձում էր նպաստել հայ-ռուսական հարաբերությունների դրական ընթացքին ու որևէ կերպ թույլ չտալ այնպիսի արտահայտություն, որը Հայաստանում կընկալվեր Ռուսաստանի կողմից անհարգալից վերաբերմունք: «Ինչ վերաբերում է Ռուսաստանի զգուշավոր վերաբերմունքին Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, ապա այն տեղավորվում է ընդհանրապես թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հանդեպ վերաբերմունքի տրամաբանության մեջ։ Ռուսաստանը փորձում է վտանգի տակ չդնել հայ-ռուսական հարաբերությունների կարևոր առանցքային ուղղությունները, ուստի Հայաստանի ներքաղաքական հարցերին այսպիսի չափավոր մոտեցում է ցույց տալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Ղևոնդյանը ուշադրություն է հրավիրում նաև այլ դրսևորումների վրա. «Օրերս, օրինակ, Ռուսաստանի երկու լրագրողների կողմից Քոչարյանի, Հայաստանում իրականացվող գործընթացների՝ հանրաքվեի նկատմամբ բացասական վերաբերմունքն ու քիթը մտցնելն իրենց չվերաբերող գործերի մեջ։ Ամեն դեպքում Ռուսաստանի դեսպանը չի ընդգրկվում այսպիսի դրսևորումների մեջ ու իր կողմից նպաստում է հայ-ռուսական հարաբերությունների չափավոր ու զգուշավոր բնույթին»։

Քաղաքագետն ընդգծեց՝ քանի որ Ռուսաստանը համարում է, որ Հայաստանը տարածաշրջանում իրենց դաշնակիցն է արևմտյան ուժերի հետ հարաբերություններում, ուստի ողջունում են ցանկացած ձևաչափ, որը հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն է միտված. «Այդ առումով շատ նորմալ է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հույս է հայտնում, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ աշխատող բոլոր կազմակերպություններն ու ուժերը կունենան մասնակցություն որոշումների ընդունման հարցում։ Այդպիսով այդ որոշումների ընդունման ժամանակ ռուսական շահը որոշակի պաշտպանված կլինի»։

Մեր այն դիտարկմանը, թե սա փաստորեն չի վերաբերում ՀՀ իշխանություններին, Ռոբերտ Ղևոնդյանն արձագանքեց. «Կարծում եմ, որ սահմանազատում չկա։ Կարող է վերաբերել ինչպես իշխանական որոշ նախագծերի, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության որոշակի շերտերին։ Իհարկե, Ռուսաստանում քաղաքացիական հասարակություն ասելով պետք է որոշակի վերապահում ունենալ, բայց մասնավոր սեկտորում կան կազմակերպություններ, որոնք աշխատում են։ Այսինքն՝ Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք աշխատում են Հայաստանի որոշակի շրջանակների հետ, և ձևավորվում են հայ-ռուսական որոշ ֆորմատներ, որոնք կարող են լինել իշխանական ֆորմատի կամ էլ ավելի ընդդիմադիր»։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ դեսպանների հայտարարությունները, որոնք վերաբերում են իրենց ներկայությանը երկրի ներքին խնդիրներին, պետք է զգուշավոր ու հավասարակշռված լինեն: «Ու այս տեսանկյունից հստակ գնահատականները կամ որևէ կողմին անվերապահ աջակցության ձևերը սխալ են։ Ճիշտ է զգուշավոր կամ հավասարակշռված երկխոսության փորձը Հայաստանի հանրության հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Դիլբարյանի դիտարկմամբ՝ քաղաքական դաշտում չկա ձևավորված այնպիսի միտում, թե Ռուսաստանի դերը կարող է գերագնահատվել կամ թերագնահատվել:

«Կարծում եմ՝ աշխարհաքաղաքական կողմնորոշումների առումով Հայաստանում մի դրական երևույթ է սկսվում ձևավորվել՝ առ այն, որ ոչ թե ինչ-որ մեկի կամ պետության կողմ են տրամադրություններն ուժեղանում, այլ ձևավորվում է սեփական ուժերի հանդեպ վստահության՝ հայաստանակենտրոն երևույթ։ Դա դրսևորվում է և Արցախի, և մնացյալ հարցերի վերաբերյալ, թեպետ տնտեսության առումով մեր կախվածությունը ռուսական վառելիքաէներգետիկ համակարգից շատ մեծ է ու զգալի։ Ցավ ի սիրտ՝ որևէ քայլ մեր տնտեսական կախվածությունը փոքրացնելու ուղղությամբ չկա։ Ամեն պետություն պետք է կարողանա այլընտրանքային աղբյուրներ ձևավորել, ու այդ աղբյուրը չի կարող լինել արևի էներգիան։ Այսինքն՝ տնտեսական առումով այդ քայլերը դեռ դանդաղում են, բայց հանրային ու քաղաքական տրամադրություններում ես տեսնում եմ ոչ թե հակառուսականություն կամ հակաամերիկանություն, այլ Հայաստանի՝ սեփական ուժերի հանդեպ առավել վստահության ու ինքնուրույն քաղաքականության հետաքրքրության ձևավորում»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում