Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Բոնուսային այլանդակ համակարգը պետք է բացառել․ ուղիղ, թե անուղղակի ընտրություններով պետք է ընտրվեն Գյումրիի և Վանաձորի նոր քաղաքապետերը

Ինչպես հայտնի է՝ եկող տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում հանրապետության երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում։ Երկու քաղաքում էլ քաղաքապետ են ընտրելու։ Մինչ այդ, սակայն ակտիվորեն քննարկվում է հարցը՝ ինչ ընտրակարգով պետք է կայանան ընտրությունները։

Նախկինի պես՝ քաղաքապետին ընտրի ավագանին, որը նախորդ ընտրությունների ժամանակ բավական անհաջող ու խայտառակ ձևով տեղի ունեցավ թե՛ Գյումրում և թե՛ Վանաձորում, թե քաղաքապետները պետք է ընտրվեն ուղիղ՝ ընտրողների քվեարկության միջոցով։

Նշենք, որ ներկայումս գործող օրենսդրությամբ՝ բացառությամբ Երևանի, Գյումրի և Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունն անցկացվում է մեծամասնական ընտրակարգով, քաղաքացիները ընտրում են և՛ համայնքի ղեկավարին, և՛ ավագանու անդամներին:

Այս տարվա փետրվարի սկզբին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախագիծ ներկայացրեց, որով առաջարկվում է 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում և մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով: Այսինքն՝ նախագծով առաջարկվում է 4000 ընտրող ունեցող համայնքներում և մինչև 4000 ընտրող ունեցող խոշորացված համայնքներում քաղաքացիներն ընտրեն համայնքի ավագանի, որն էլ իր կազմից կընտրի համայնքի ղեկավարին: Իսկ մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում առաջարկվում է ուժի մեջ թողնել գործող մեծամասնական ընտրակարգը:

Հրապարակված նախագծում ասվում է, որ ներկայումս շատ համայնքներում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ավագանու անդամների լիազորությունները չեն ավարտվել, սակայն ավագանու հետ միաժամանակ ընտրված համայնքի ղեկավարը չի պաշտոնավարում, և համայնքի ղեկավարի արդեն 2-րդ, 3-րդ ընտրություններն են կազմակերպվել, ինչը ձեռնտու չէ ո՛չ ֆինանսապես, ո՛չ համայնքային հանրային տրամադրությունների տեսանկյունից: Համայնքներն, ըստ էության, հայտնվում են ընտրական տևական շրջապտույտների մեջ, իրենց բոլոր բացասական հետևանքներով արդյունավետ և համայնքի համար շահեկան տեղական ինքնակառավարման տեսակետից:

Հայաստանի համայնքների միությունը օնլայն քվեարկության է դրել հարցը՝ արդյոք Գյումրիում և Վանաձորում ընտրություններում համայնքի ղեկավարը պետք է ուղիղ ընտրությունով ընտրվի՞, թե՞ ավագանու միջոցով։ Հարցմանը մասնակցած քաղաքացիների հիմնական մասը կողմնակից է ուղիղ ընտրություններին։ Համայնքի միության նախագահը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ քվեարկությամբ փորձում են հասարակական կարծիքն իմանալ, և այդ հարցման արդյունքները գուցե դառնան առաջարկություն։ Ըստ Երիցյանի՝ ցանկալի է, որ համայնքի ղեկավարը ուղիղ ընտրվի, իսկ ավագանին ՝համամասնական ընտրակարգով։ «Համայնքի ղեկավարի ուղիղ ընտրությունն ավելի ժողովրդավարական է, քան անուղղակի ընտրությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Երիցյանը։

Նա, անդրադառնալով տարածքային կառավարման նախարարության նախագծին, ասաց, որ դա բավարար չէ, բավականին նյուանսներ կան, ամեն ինչ միանշանակ չէ։ Պետք է գնալ փուլային ճանապարհով։

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը մի բանում վստահ է՝ մինչ նոր ընտրությունները պետք է վերանայվի, իր ձևակերպմամբ, բոնուսային այլանդակ համակարգը, որով նախորդ ընտրությունների ժամանակ ձևավորվեց Գյումրիի ու Վանաձորի ավագանին ու ընտրվեցին քաղաքապետները։ Ըստ Բարսեղյանի, ընդհանրապես, համամասնական ընտրակարգով ավագանի ձևավորելը լավ բան է, բայց Հայաստանում դա կիրառվում է Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում միայն։ Իսկ հիմա էլ առաջարկվում է այն տարածել 4000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների վրա, որը լավ բան է, բայց խնդրահարույց կետեր դեռ կան։ «Հարկավոր է վերացնել բոնուսային համակարգը։ Գործող օրենքով ասվում է, որ եթե քվեների նախնական հաշվարկով որևէ թեկնածու, քաղաքական ուժ հավաքում է մանդատների 40 տոկոսից ավելին, բայց չի անցնում կեսից ավելին, նրան պետք է տրվի մանդատների բացարձակ մեծամասնություն, այսինքն՝ լրացուցիչ բոնուսային մանդատներ։ Նման մի խայտառակ հիմքով 2016 թվականին ձևավորվեց Գյումրու ավագանին։ Բոնուսային համակարգը, ըստ որի՝ լրացուցիչ մանդատներ պետք է դրվեն ուրիշի հաշվին, դա պետք է վերացնել։ Սա միանշանակ է, կարևոր խնդիր է, որը պետք է լուծվի»,- ասաց Բարսեղյանը։

Հաջորդ խնդիրը, ըստ մեր զրուցակցի, տոկոսի շեմի իջեցումն է։ Պետությունն առաջարկում է կուսակցությունների համար շեմը 6-ից իջեցնել 3 տոկոսի, իսկ դաշինքների դեպքում՝ 8-ից 5 տոկոս։ Բարսեղյանը համարում է, որ ներկայացուցչական ժողովրդավարության շահերից է ընդհանրապես տոկոսային շեմի բացառումը։ «Սա նշանակում է, որ եթե որևէ կուսակցություն, դաշինք, քաղաքական ուժ ընտրության ժամանակ կհավաքի 1 մանդատ ունենալու համար բավարար քվե, մեկ մանդատով կկարողանա ավագանու կազմում ներկայացնել իր քաղաքական ուժը։ Եթե մեկ մանդատի ուժ ունի, թող մի մանդատով ներկայանա։ Ես այս առաջարկն արել եմ և անելու եմ ԱԺ-ում։ Սա ավելի շատ ներկայացուցչականություն կապահովի ավագանու կազմում համայնքի խնդիրների լուծման հարցում։ Ներկա գործող ընտրակարգի արդյունքում մենք ավագանու կազմում ունեցանք չորս խմբակցություն, իսկ եթե իմ առաջարկած մոդելը գործեր, մենք կունենային յոթ կամ ութ տարբեր ուժեր, և գաղափարները ավելի լավ կգեներացվեին»,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ ինքն էլ է համակարծիք, որ ավելի լավ է համայնքի ղեկավարը ուղիղ ընտրվի համայնքի կողմից, քան ավագանու միջոցով։ Բարսեղյանի խոսքերով՝ մարդիկ պետք է հնարավորություն ունենան համայնքի ղեկավարին և ավագանուն ուղիղ ընտրել, քան միջնորդավորված եղանակով, որը հանրապետության երեք քաղաքներում է։ Իսկ դրա հետևանքն այն է, որ ճգնաժամերի ժամանակ, ասենք, համայնքի ղեկավարի հրաժարականի դեպքում ավագանին դատապարտված է կրկին իր կազմից համայնքի ղեկավար ընտրել, և ժողովրդի առաջ հաշվետվողականությունն ու պատասխանատվությունը վերանում է։

Հաջորդ խնդիրը, մեր զրուցակցի խոսքերով՝ այն է, որ համայնքային մակարդակում ավագանի ձևավորելուց, շատ կարևոր է քաղաքացիական նախաձեռնությունների հայտունակության հնարավորություն տալ։ Այսինքն՝ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նման թեկնածու առաջադրելու իրավունք տալ քաղաքացիական նախաձեռնություններին։ «Այս առաջարկը մերժվել է 2012 թվականին, մերժվել է նաև 2018 թվականի քննարկումների ժամանակ, երբ հանձնաժողովը մշակում էր Ընտրական նոր օրենսգիրքը։ Մենք համարում ենք, որ կան շատ անհատներ, որոնք, ոչ մի կերպ չցանկանալով լինել կուսակցությունների մեջ, կուսակցությունների ցուցակներում անգամ լինել, զրկված են ավագանու կազմում լինել և մնում են խաղից դուրս։ Ասում են, թե նման հնարավորության դեպքում զանազան խուլիգանական, քրեական խմբեր կփորձեն իրենց խմբավորումները ձևավորել և այդկերպ խցկվել ավագանու կազմ։ Բայց եթե այս հնարավորությունը չի տրվում, ապա այդ խմբերը, անհատները տեղ են գտնում այս կամ այն կուսակցության ցուցակում, կամ նոր կուսակցություններ են մոգոնում։ Ես կարծում եմ, որ չկայացած քաղաքական համակարգերում, ինչպիսին Հայաստանն է, սրանք քվազիկուսակցական զարգացումներ են»,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով որ շատ այլ խնդիրներ կան ֆինանսավորման, լիազորությունների պատշաճ կատարման հետ կապված, խոշորացման գործընթացի հետ կապված և այլն, բայց կարևորը վերը թվարկված 4 կետերն են։ «Ես կարծում եմ, որ հնարավորինս արագ պետք է ՏԻՄ բլոկը կարգի բերել, քանի որ հիմա Հայաստանում շատ հաճախակի են ՏԻՄ ընտրություններ լինում, հրաժարականների դեպքում կրկին արտահերթ ընտրություններ են ու ստացվում է, որ կլոր տարի ընտրական պրոցեսներ են։

Իսկ մենք առաջարկում ենք, որ տարվա մեջ երկու անգամ ՏԻՄ ընտրություններ տեղի ունենան։ Իսկ որևէ համայնքապետի հրաժարականի դեպքում նրա տեղակալը պաշտոնավարի մինչև ընտրության օրը։ Այնպես որ, փոփոխություններ շատ կան, որոնք պետք է արագ արվեն»,- եզրափակեց Լևոն Բարսեղյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում