armtimes.com: ՔՊ վարչության նախագահ, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ճանաչվել է տուժող:

Այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակվեց «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ մի հոդված, ըստ որի՝ զինծառայության ընթացքում Պապիկյանը դանակով վիրավորել է իր հրամանատարին, ինչի համար ազատազրկման է դատապարտված եղել, համաներմամբ՝ ազատ արձակվել: Հաջորդ օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Պապիկյանը հերքեց, որ ինքը դանակով վիրավորել է որեւէ մեկին, սակայն հաստատեց, որ դատապարտված եղել է: