«Մամուլի հետ սուրճ» հաղորդման փետրվարի 28-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ հանրաքվեի քարոզարշավին.«Մենք հայտարարել ենք, որ քարոզարշավը միտված է լինելու քաղաքացու հետ ուղիղ զրուցին։ Այցելելու ենք բոլոր մարզեր, հնարավորինս շատ համայնքներ, անգամ ամենափոքր գյուղական համայնքները։ Մեր քաղաքացիներին բացատրելու ենք՝ ինչու է պետք ասել «այո», որոնք են դրա դրդապատճառները»։
Պատգամավորի կարծիքով՝ «ոչ» ասողներն ու բոյկոտի կոչ անողները սպասարկում են սերժսարգսյանական և քոչարյանական օրակարգը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում