«Մամուլի հետ սուրճ» հաղորդման փետրվարի 27-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ ընթացիկ ներքաղաքական իրադարձություններին։ Խոսելով այն մասին, որ այսօր լրանում է ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակից օգտվելու նախագծի վերջին օրը և որ առ այս պահը որևէ դատավոր այդ հնարավորությունից չի օգտվել, Դավոյանն ասաց.«Այդ մարդիկ շարունակում են մնալ իրենց աշխատելաոճի մեջ, իրենց համար ոչինչ չի փոխվել։Իրականում նախագիծը շատ կարևոր էր, մարդիկ կարող էին այդ հնարավորությունից օգտվել, բայց իրենք որոշեցին շարունակել այն, ինչ եղել է տարիներ շարունակ և ինչի համար այսօր հանրաքվե է անցկացվում»,- ասաց նա։
Այլ թեմաների շուրջ անդրադարձը՝ տեսանյութում