Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արցախի այցի ընթացքում այցելել է «Հակազովի» ուսումնական զորամաս. զորամասի զինծառայողների հետ ունեցել առանձնազրույցներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողներին պատմեց Արման Թաթոյանը։
Հարցին՝ արդյոք ՄԻՊ-ը այցելել է Արցախի «էլիտար» զորամաս, Թաթոյանն ասաց. «Արցախի ՄԻՊ-ի հետ այցելել ենք նաեւ այդ զորամաս։ Այդ զորամասի զինծառայողների հետ ունեցել ենք առանձնազրույցներ, նրանցից 3-ը կալանավորված են, նրանց հետ նույնպես ունեցել ենք առանձնազրույցներ՝ «Շուշիի» ՔԿՀ-ում, «Հակազով» ուսումնական զորամասում»,- ասաց նա։