Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ժամը 07:00-ին Իրանից Ստամբուլ մեկնող ուղևորատար ավտոբուսն Էրզինջան(Երզնկա)-Էրզրում ճանապարհին վթարի է ենթարկվել և շրջվել։
Վթարի արդյունքում զոհվել է 4 մարդ, որոնցից մեկը թուրքական անվտանգության աշխատակիցն է, իսկ մնացած 3-ը՝ Իրանի քաղաքացիներ։ Զոհվածներից 2-ը կանայք են։ Վիրավորվել է 15 մարդ։
Որպես իրանական համարանիշներով ավտոբուսի վթարի պատճառ՝ նշվում է, որ վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակաց գիծ, ապա բախվելով արգելապատնեշին, շրջվել։ Ականատեսների վկայությամբ՝ դեպքի վայրում գոյացել է «արյան լիճ»։










































