ԱՄՆ-ում Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Լոնդոն Բրիդը քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիուսի միջազգային բռնկման կապակցությամբ անհանգստության ֆոնին: Այդ մասին հայտնել Է The Hill-ը:
Նրա խոսքով՝ թեև քաղաքում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի հաստատվել, «գլոբալ պատկերն արագորեն փոխվում է» և անհրաժեշտ է «ուժեղացնել պատրաստվածությունը»: «Մենք տեսնում ենք, որ վիրուսն ամեն օր տարածվում է աշխարհի տարբեր մասերում, և մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ վնասից Սան Ֆրանցիսկոյի բնակիչներին պաշտապանելու համար»,- մեջբերում է նրա խոսքը հրատարակությունը: Այս պահին ԱՄՆ-ում հաստատված է հիվանդության 57 դեպք, նրանց թվում 40-ը տարահանված ուղևորներն են Diamond Princess ճամփորդանավից, որը կարանտինի է կանգնած Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստում: