Friday, 26 04 2024
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Եթե ոստիկանությունը դարձնում ենք ՆԳՆ և կարմիր գիծ ենք գծում՝ առանց գնահատական տալու նախկինին, ապա անիմաստ են այս բարեփոխումները

«Ոստիկանության բարեփոխումները կարող են առոչինչ լինել, եթե չվերականգնվի ոստիկան-հասարակություն կապն ու վստահությունը: Ոստիկանի պահապանը պետք է լինի ժողովուրդը, իսկ ժողովրդի պահապանը՝ ոստիկանը: ՀՀ ոստիկանը պետք է դառնա ժողովրդի 9 11-ը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, գնդապետ Աշոտ Վանյանը:

Նրա խոսքերով՝ ոստիկանության բարեփոխումները պետք է սկսել շատ պարզունակ թվացող բաներից՝ ոստիկանների տեսքից, հագուկապից, համազգեստից մինչև ծառայությունների փոփոխություն, կադրերի համապատասխանություն:

Իսկ մինչ այդ էլ, ըստ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, հարկավոր է, որպեսզի գնահատական տրվի մինչև հեղափոխությունը համակարգում տեղի ունեցածին, այլ ոչ թե կարմիր գիծ քաշվի ու սկսվի նոր էջից։ «Մենք տեսանք, որ հեղափոխությունից հետո եկած ոստիկանապետերն էլ չխոսեցին նախկինում տեղի ունեցած ապօրինություններից, չարաշահումներից: Քրեական ենթամշակույթը հենց դա է: Ոստիկանապետերն էլ են իրենց համարում այդ ենթամշակույթի կրող, որ չեն բարձրաձայնում նախկինների մասին: Բայց մի բան հստակ է, որ այդ կարմիր գիծը չպետք է գծվի: Հիմա եթե մենք ոստիկանությունը նորից դարձնում ենք ներքին գործերի նախարարություն և նորից կարմիր գիծ ենք գծում, ապա անիմաստ է այս ամենը, անիմաստ են այդ բարեփոխումները»,- ասաց Վանյանը:

Ինչ վերաբերում է ոստիկանությունը ներքին գործերի նախարարություն դարձնելուն, ապա, մեր զրուցակցի խոսքերով, դա շատ լավ է, քանի որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, և ոստիկանությունը ևս պետք է պառլամենտական հաշվետվողականության շրջանակներում հաշվետվություն ներկայացնի Ազգային ժողովին իր արած-չարածի մասին:

«Դա շատ դրական քայլ է և վաղուց պետք է արվեր: Եթե ոստիկանապետնի պաշտոնն էլ դառնա քաղաքական, ապա ոստիկանապետն այլևս այդ քրեական ենթամշակույթով չի առաջնորդվի, իրենից առաջ եղածների վերաբերյալ բացահայտումներ անելը չի համարի գործ տալ ու կնպաստի համակարգում նախկինում եղած չարաշահումների բացահայտմանը: Մեկը մեկին պահելու այս տակտիկան չպետք է լինի, դա պետք է վերացվի»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ոստիկանության հանդեպ հասարակության վստահության վերականգնմանը, նախկին ոստիկանի խոսքերով՝ առաջին հերթին դա պետք է սկսել ոստիկանությունից: Հենց քաղաքացին զգա, որ ոստիկանն իրեն հարգում է, ինքն էլ կսկսի հարգել ոստիկանին: Ոստիկանի համար պետք է կարևոր չլինի, թե ով է իր դիմացի քաղաքացին՝ պաշտոնյա է, բանվոր: Ոստիկանի համար քաղաքացին պետք է լինի քաղաքացի, ու վերջ։ «Հենց այս բարեփոխումների շրջանակներում ոստիկանին պետք է սովորեցնել, թե ինչպես է պետք շփվել քաղաքացու հետ: Քաղաքացին կարող է վստահել միայն օրինակելի տեսքով ոստիկանին: Ոստիկանը պետք է լինի քաղաքացու բժիշկը, 911-ը: Երբ որ քաղաքացին ոստիկանի համազգեստին հարգանքով վերաբերեց, ապա այդ ժամանակ կարող ենք ասել, որ բարեփոխումները հաջողված են»,- նկատեց Վանյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է ոստիկանության ղեկավարի ով լինելը: Նրա խոսքերով՝ չկա վատ ենթակա, կա վատ ղեկավար։ «Պետք է ղեկավարը ծառայություն կազմակերպել իմանա, որ ոստիկանը շահագրգռված լինի ակտիվ լինել, և որ ոստիկանի հանդեպ ժողովրդի կողմից հարգանք լինի:

Շատ մեծ ուշադրություն պետք է դարձվի ոստիկանության արտաքին տեսքին: Դա էլ է ղեկավարից գալիս: Այսօրվա ոստիկաններին նայելիս քանիսին կարող ենք ասել, որ իրենք մեր ոստիկանության դեմքն են: Ես վերջերս ներկա էի ոստիկանության ֆիզիկական պատրաստվածության հանձնման քննությանը: Քննությունը ընդունում էր ՊՊԳՎ-ից մի կին ոստիկան, որը հղի էր: Ոստիկանը մեկ անգամ ձգվում էր պտտաձողի վրա, նրան գերազանց գնահատական էր դրվում, քանի որ կոչումով, ասենք, փոխգնդապետ էր: Բայց այդ ամենը չպետք է ձևական բնույթ կրի: ՀՀ ոստիկանությունը պետք է լինի մարզված, պատշաճ տեսքով: Այս ամենը գալիս է, բնականաբար, ոստիկանության ղեկավարից: Նա պետք է խստապահանջ լինի այս ամենի նկատմամբ: Դրա համար էլ ակցիաների, հավաքների ժամանակ խիստ անհամաչափություն կա: 4 ցուցարարի մոտ 15 ոստիկան է հավաքվում, քանի որ նրանց մասնագիտական ու ֆիզիկական պատրաստվածությունը գտնվում է ցածր մակարդակի վրա: Մինչդեռ քիչ, բայց պատրաստված անձնակազմով կարելի է ավելի արդյունավետ ծառայություն իրականացնել: Իսկ անձնակազմը պետք է հարգի իր ղեկավարին և իմանա, որ նա իրենց մեջքին կանգնած է»,- ասաց ոստիկանության գնդապետը:

Վանյանը նաև նշեց, որ շատ կարևոր է, որպեսզի ոստիկանությունը հանցագործությունների բացահայտումից անցնի կանխարգելման գործընթացի։ «Հիմա մենք գնում ենք բացահայտման ճանապարհով, մինչդեռ առաջնայինը պետք է լինի կանխարգելումը: Իսկ հանցագործությունները հնարավոր է կանխարգելել, եթե ժողովուրդը վստահի ոստիկանությանը: Իսկ Հայաստանում մարդիկ չեն կանխարգելում հանցագործությունները, քանի որ համարում են, որ իրենք գործ տվող չեն: Կրկին հանգում ենք այս կարևոր խնդրին»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ արդեն հանրային քննարկման է ներկայացված ոստիկանության բարեփոխումների 2020-22 թվականների ռազմավարության նախագիծը, որը մի շարք փոփոխություններ է ենթադրում: Մասնավորապես, ոստիկանությունը կրկին դառնալու է ներքին գործերի նախարարություն, ՃՈ-ի և ՊՊԾ-ի փոխարեն ստեղծվելու է պարեկային ծառայություն, շեշտը դրվելու է ոստիկանության կադրերի կրթական, մասնագիտական պատրաստվածության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում