Լուրեր
2008 թվականին ոստիկանությունը չէր ենթարկվում նախագահին, ենթարկվում էր վարչապետին. Ռոբերտ Քոչարյան
  • 16:14
  • 2020-02-25
  • Դիտումներ՝ *

2008 թվականին ոստիկանությունը չէր ենթարկվում նախագահին, այժմ ենթարկվում է վարչապետին: Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հայտարարությունները:

«Ես չէի ծրագրում ելույթ ունենալ, պարզապես ցանկանում եմ պատասխանել հնչած երկու պնդումներին: Դատախազը փորձեց պարզաբանել, թե ինչ է նշանակում սահմանադրական կարգի տապալում: Նա օրինակ բերեց հավաքների անցկացման սահմանափակումը: Ենթադրում եմ, որ նկատի ունի իմ կարգադրությունը, որով արտակարգ դրություն եւ սահմանափակումներ են մտցվել: Սակայն սահմանափակումները տարածվել են միայն Երեւանի վրա, ինչպես եւ մյուս բոլոր սահմանափակումները: Հարց է առաջանում՝ կարելի՞ է արդյոք երկրում, որտեղ հազարավոր համայնքներ կան, մեկ համայնքում սահմանափակումները սահմանադրական նորմերի խախտում համարել: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է: Եվ երկրորդ՝ Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ ոստիկանությունը ենթարկվել է նախագահին: Ես կարծում եմ, որ իրավաբանը պետք է լավ իմանա այդ ժամանակ գործող Սահմանադրությունը: Այժմ ոստիկանությունը ենթարկվում է անմիջապես վարչապետին: Նախագահը նման լիազորություններ այն ժամանակ չուներ: Ծանոթացեք Սահմանադրությանը»,- նշեց նախկին նախագահը:

  • Դիտումներ՝ *