Wednesday, 22 07 2026
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Էրիկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադային։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:

Հանդիպմանը քննարկվել են ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի» ներքո ստանձնած պարտավորությունների իրականացմանն օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակված՝ «Կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի» կիրառման, դրա շրջանակներում հետագա համագործակցության հնարավորությունները։

Հանդիպմանը նախարար Գրիգորյանը մասնավորաբար նշել է․

«Հայաստանի կողմից մշակված նորարարական ֆինանսական մեխանիզմի ներդրման միջոցով զարգացած երկրները կարող են աջակցել զարգացող երկրներին՝ միաժամանակ իրականացնելով Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները։ Այս մեխանիզմը կարող է կիրառվել նաև այլ զարգացող և զարգացած երկրների միջև համագործակցության համար՝ նվազեցնելով զարգացող երկրների արտաքին պարտքը՝ այդ միջոցներն ուղղելով կլիմայի փոփոխության բացասական հետևանքները մեղմելուն և հարմարվողականությունը բարձրացնելուն։

Նախարար Գրիգորյանը նշել է նաև, որ մեխանիզմի շուրջ բանակցություններ են ընթանում մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի Հանրապետության հետ։ Մեխանիզմը ներկայացվել է նաև Ռուսաստանի Դաշնությանը և Գերմանիայի Դաշնությանը։

Դեսպան Յամադան կարևորել է կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված լայնածավալ աշխատանքները։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել նախարարության կողմից փոխանցված փաստաթուղթն ու հետագայում շարունակել քննարկումները։

Կողմերը խոսել են նաև Սևանա լճի հիմնախնդիրների, ոլորտում ճապոնական փորձի և այն հայկական կողմի հետ կիսելու հնարավորությունների մասին։ Դեսպան Յամադան առաջարկել է դիտարկել ճապոնացի մասնագետների և ճապոնական հիմնադրամների հետ համագործակցության հնարավորությունները և փոխանցել «Միջազգային լճերի բնապահպանական կոմիտե» հիմնադրամի վերաբերյալ տվյալները։ Ճապոնական կողմը պատրաստակամ է համագործակցել նաև Սևանա լճի խնդիրների լուծման շրջանակներում։

Հանդիպման ավարտին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը դեսպան Յամադային է նվիրել «Մատենադարան, թաքնված գանձ» գիրքը, որտեղ զետեղված են հայկական ձեռագրերի լավագույն նմուշները։ Նախարար Գրիգորյանը դեսպանին է ներկայացրել Որդան կարմիր միջատի պատմությունը և կիսվել շրջակա միջավայրի նախարարության «Որդան կարմիր արգելավայրի» վերաբերյալ տեղեկատվությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում