Saturday, 13 06 2026
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը

Սամվել Ալեքսանյանը «սպառնում» է նորածինների կյանքին

Հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր տեղը հանգիստ չի նստում: Նա խմողների կյանքը կեղծ օղիներով, հիվանդների կյանքը ժամկետանց դեղերով թունավորելուց հետո անցել է մանուկներին:

Այս անգամ խոսքը վերաբերում է մայրական կաթի փոխարինիչներին: Վերջին շրջանում մի շարք բողոքներ ենք ստանում թե՛ սպառողներից, թե՛ դեղատներից: Ըստ այդմ՝ գնորդները դժգոհում են են մայրական կաթի փոխարինիչներից, հատկապես՝ HIPP-ից, որը Հայաստան է ներմուծում Սամվել Ալեքսանյանը: Շատերին այս ամենը տարօրինակ կթվա, քանի որ այդ կերը մշտապես աչքի է ընկել բարձր որակով, և կարելի է ասել՝ թե՛ համաշխարհային, թե՛ ՀՀ շուկայում առաջատարներից է: Այնինչ վերջին շրջանում նույնիսկ երեխաների թունավորման մի շարք դեպքեր են գրանցվել այդ կերից, ինչը, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Ալեքսանյանին հաջողվել է լռեցնել կլորիկ գումարի կամ սպառնալիքների միջոցով:

Նշենք, որ մանկական կերի շուկայում կատարած մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ HIPP-ի բանջարեղենով և մրգերով պահածոյացված կերերը վաճառվում են 1000 դրամից սկսած, իսկ մայրական կաթի փոխարինիչների 300 գրամը 2000-2500 դրամով, 800 գրամն էլ՝ 5000-5500 դրամով: Ստացվում է՝ պետությունը կանգնած է ներքաղաքական ճգնաժամի առաջ, արտագաղթը մի կողմից է գլուխ բարձրացրել, իսկ Սամվել Ալեքսանյանը 1000-5000 դրամով թունավորում է երեխաներին: Մեզ հաջողվեց այս շուկային առնչվող վիճակագրական տվյալներ ձեռք բերել, ինչը ներկայացնում ենք ստորև՝ Սամվել Ալեքսանյանի ամբողջ պատասխանատվությունը ի ցույց դնելու համար, քանի որ նա մանկական կերի ներմուծման շուկայում խոշոր մենատեր է դարձել՝ այն հիմնականում կենտրոնացնելով իր ձեռքում:

Մայրական կաթին փոխարինող կերերի ապրանքային շուկայում 2010 թվականի առաջին եռամսյակում գործունեություն են իրականացրել հետևյալ 7 տնտեսվարող սուբյեկտները՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ (որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին), «Նյու ֆորս» ՍՊԸ, «Սլավէքս» ՍՊԸ (վերջինս ևս պատկանում է Սամվել Ալեքսանյանին), «Բեյբի-Սիմ» ՍՊԸ, «Գրին ֆարմ» ՍՊԸ, «Վագա-ֆարմ» ՍՊԸ , «Վիվա-ֆարմ» ՍՊԸ: Ի դեպ, շուկայում 100 տոկոսանոց մենաշնորհը արտաքուստ իրենով չանելու համար Սամվել Ալեքսանյանն իրեն պատկանող ընկերությունները այլ տարբեր անվանումներով է ներկայացնում: Մանկական շիլաներ ապրանքային շուկայում 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գործունեություն են իրականացրել հետևյալ 9 տնտեսվարող սուբյեկտները՝ «Նյու ֆորս» ՍՊԸ, «Սլավէքս» ՍՊԸ՝ Սամվել Ալեքսանյան« «Բեյբի-Սիմ» ՍՊԸ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ՝ Սամվել Ալեքսանյան« «Գրին-ֆարմ» ՍՊԸ, «Վագա-ֆարմ» ՍՊԸ, «Վիվա-ֆարմ» ՍՊԸ, «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ, «Սլավ Գրուպ» ՓԲԸ:

Մանկական խյուսեր (պյուրեներ) ապրանքային շուկայում 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գործունեություն են իրականացրել հետևյալ 4 տնտեսվարող սուբյեկտները՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ՝ Սամվել Ալեքսանյան« «Նատալի-ֆարմ» ՍՊԸ՝ Սամվել Ալեքսանյան, «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ« «Վագա-ֆարմ» ՍՊԸ: Իսկ մանկական հյութեր ապրանքային շուկայում 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գործունեություն են իրականացրել հետևյալ 2 տնտեսվարող սուբյեկտները՝ միևնույն մարդու՝ Սամվել Ալեքսանյանի գլխավորությամբ՝ «Նատալի-ֆարմ» ՍՊԸ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ:

Նշենք նաև, որ մայրական կաթին փոխարինող կերերի ապրանքային շուկայում, 2010 թվականի առաջին եռամսյակի տվյալներով, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներն են «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն, որի բաժինը իրացման ծավալում կազմում է 59.89% (36,517.2 կգ), «Նյու ֆորս» ՍՊԸ-ն՝ 20.48% (12,488.0 կգ) և «Սլավէքս» ՍՊԸ-ն, որի բաժինը կազմում է 10,4% (6344.0 կգ): Մանկական շիլաներ ապրանքային շուկայում, 2010 թվականի առաջին եռամսյակի տվյալներով, գերիշխող դիրք ունեն «Նյու ֆորս» ՍՊԸ-ն, որի բաժինը իրացման ծավալում կազմում է 33.87% (5934.0 կգ), «Սլավէքս» ՍՊԸ-ն, որի բաժինը իրացման ծավալում կազմում է 30.38% (5324 կգ)« «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ն՝ 19.43% (3404.0 կգ): Մանկական խյուսեր (պյուրեներ) ապրանքային շուկայում, 2010 թվականի առաջին եռամսյակի տվյալներով, գերիշխող դիրք ունեն «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն, որի բաժինը իրացման ծավալում կազմում է 87.57% (7263,1 կգ), «Նատալի-ֆարմ» ՍՊԸ-ն, որի բաժինը իրացման ծավալում կազմում է 11.96% (991.6 կգ):

Մանկական հյութեր ապրանքային շուկայում, 2010 թվականի առաջին եռամսյակի տվյալներով, գերիշխող դիրք ունեն «Նատալի-ֆարմ» ՍՊԸ-ն՝ 89.56% (9738,7 կգ), «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն, որի բաժինը իրացման ծավալում կազմում է 10.44% (1135.2 կգ): Ավելին՝ համաձայն տեղեկատվություն ներկայացրած 14 տնտեսվարող սուբյեկտների տվյալների՝ 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մանկական սննդի ներկրում է իրականացրել թվով 6 տնտեսվարող սուբյեկտ՝ 111,547.63 կգ՝ 257,954.2 հազար դրամ ընդհանուր արժեքով: 2010 թվականի առաջին եռամսյակում մանկական սնունդ ներկրվել է թվով 4 երկրներից: Առավել մեծ քանակությամբ մանկական սնունդ ներկրվել է Ավստրիայից՝ 44,4% և Շվեյցարիայից՝ 41,1%, իսկ Ռուսաստանից, Նիդեռլանդներից՝ համապատասխանաբար 8,3% և 6%: Համաձայն տեղեկատվություն ներկայացրած 14 տնտեսվարող սուբյեկտների տվյալների՝ 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մայրական կաթին փոխարինող կերեր ապրանքային շուկայում իրացվել է 60,974.80 կգ (177,764,616.00 դրամ ընդհանուր արժեքով) մայրական կաթին փոխարինող կեր, «Մանկական շիլաներ ապրանքային շուկայում՝ 17,522.03 կգ (58,401,488.60 դրամ ընդհանուր արժեքով) մանկական շիլա, Մանկական խյուսեր (պյուրեներ) ապրանքային շուկայում՝ 8 293.95 կգ (13,959,172.00 դրամ ընդհանուր արժեքով) մանկական խյուս (պյուրե), մանկական հյութեր ապրանքային շուկայում՝ 10,873.98 կգ (6,218,303.00 դրամ ընդհանուր արժեքով) մանկական հյութ:

Ըստ տեղեկատվություն ներկայացրած 14 տնտեսվարող սուբյեկտների տվյալների՝ «Սլավէքս» ՍՊԸ-ն հանդիսանում է ТК Нутритек ՍՊ ընկերության լիազոր ներկայացուցիչը, իսկ «Արմեն-ֆարմ» ՍՊԸ-ն՝ Hero Espana SA ընկերության լիազոր ներկայացուցիչը: 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում «Ալեքս Գրիգ» ՍՊԸ կողմից ներկրվել է Hipp արտադրատեսակը, «Սլավեքս» ՍՊԸ կողմից՝ «Վիննի», «Նուտրիլակ» ապրանքատեսակները, «Նյու ֆորս» ՍՊԸ կողմից՝ Nestle, Nestle Junior, Nestogen, «Նան» ապրանքատեսակները:

Մանկական կերերի կամ կաթնախառնուրդների գործածության դեպքում աշխարհում տարեկան 440 երեխա է մահանում, քանի որ մայրական կաթի փոխարինիչները առաջացնում են փորլուծություն և սուր շնչառական հիվանդություններ, որոնք, ըստ մասնագետների, հանգեցնում են մահացության: Նշենք, որ ՀՀ օրենքով մինչև 6 ամսականը երեխաները պետք է պարտադիր կերակրվեն կրծքով, իսկ մինչև 2 տարեկանը նախընտրելի է, որ կերակրվեն կրծքով: Ապացուցված է, որ կրծքով սնուցման տարածումը կարող է աշխարհում տարեկան միլիոնավոր երեխաների կյանք փրկել: Այնինչ մի շարք բժիշկներ մեզ հետ զրույցում ահազանգեցին, որ Սամվել Ալեքսանյանի հետ մոտ հարաբերություններ ունեցող հիվանդանոցներում կամ պոլիկլինիկաներում, երբ մայրը թեթևակի խնդիրներ է ունենում, նրան առաջարկում են Սամվել Ալեքսանյանի ներմուծած մանկական կերերը: Ավելին՝ առաջարկում են հետագայում երեխաներին կերակրել այդ կերերով: Ասում են, օրինակ, որ նախընտրական օրերին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պոլիկլինիկաներում նույնիսկ բաժանել են Սամվել Ալեքսանյանի ներմուծած ժամկետանց մանկական կերերը, ինչը միանշանակորեն կարող է նույնիսկ մահացության հանգեցնել: Այսքանով, սակայն, Սամվել Ալեքսանյանը չի սահմանափակվում: Չնայած օրենքն արգելում է մայրական կաթի ցանկացած փոխարինիչի գովազդը, մինչև վերջերս Երևանի Ազատություն պողոտայի վրա տեղադրված էր Hipp-ի գովազդը: Գովազդվում են 4 ամսական երեխաների համար նախատեսված հյութեր, իսկ, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, այդ շուկայում Սամվել Ալեքսանյանը միակն է:

Սննդի անվտանգության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անցյալ տարի են ստուգումներ անցկացրել մանկական կերերի շուկայում և խախտումներ չեն արձանագրել: «Ինչ վերաբերում է անվտանգության չափանիշներին՝ անցյալ տարի մենք իրականացրել ենք մի քանի տեսակի ուսումնասիրություններ, բայց, ինչքան հիշում եմ, Hipp չկար ուսումնասիրվող կերի ցուցակում: Եթե սպառողները ահազանգում են, կարող եք ասել, որ գրավոր ներկայացնեն իրենց բողոքը մեր ծառայություն, որին սահմանված կարգով ընթացք կտրվի»,- ավելացրեց Արթուր Վարժապետյանը:

Մենք դիմեցինք նաև Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Մարինա Հարությունյանին, ով նշեց, որ Առողջապահության նախարարությունը տրամադրում է տվյալներ դեղերի և դեղանյութերի վերաբերյալ և փորձաքննության են ենթարկում դեղերը և դեղանյութերը: «Կաթնախառնուրդները Առողջապահության նախարարության հավաստագրմանը ենթակա չէ, մեր հիգիենիկ համաճարակային տեսչությունը ուսումնասիրություններ է կատարում բողոքների դեպքում»,- ավելացրեց Մարինա Հարությունյանը:

Ասել է թե՝ քանի դեռ օրենքը նպաստավոր պայմաններ է ստեղծում Սամվել Ալեքսանյանի համար, նա շարունակելու է սպառնալիք մնալ մանուկների կյանքի համար: Ավելին՝ չի բացառվում, որ նա ոչ բոլոր մայրական կերերի փոխարինիչների քանակությունն է ներմուծում, այլ սովորականի համաձայն՝ օգտվելով անպատժելիությունից, այդ ամենը արտադրում, փաթեթավորում և շշալցնում է տեղում և եվրոպական ապրանքի տեղ իրացնում մեր սպառողներին, ինչն էլ վերջին շրջանում մի շարք թունավորումների պատճառ դարձավ: Արդյունքում ստացվում է, որ Հայաստանում Սամվել Ալեքսանյանին նույնիսկ նորածիններն են մուծվում, իսկ նա սպառնում է նրանց կյանքին:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում