«Լիբանանից Հայաստան ներհոսք, հայրենադարձություն կամ ներգաղթը նորություն չէ, որովհետև 90-ական թվականներից շատ լիբանանահայեր արդեն այստեղ են և հաստատված: Վերջին շրջանում հաշվի առնելով Լիբանանում տնտեսական խնդիրները՝ շատերը մտածում են թողնել Լիբանանն ու գալ Հայաստան, իսկ ոմանք արդեն եկել են: 1 ամիս առաջ, ըստ վիճակագրության, 2018թ. մոտավորապես 550 Լիբանանի քաղաքացիներ հաստատվել են Հայաստանում: 2019թ. թիվը բարձրացել է մոտ 1000-ի: Ենթադրվում է, որ 2020թ. թիվը կավելանա, եթե Լիբանանում այս ճգնաժամը շարունակվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լիբանանի Հայ դատի հանձնախմբի անդամ Պետո Դեմիրճյանը: