Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հրամանագրով կորոնովիրուսի տարածման հսկողության ազգային շտաբ է ստեղծվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ շտաբի կազմի մեջ կմտնեն ներքին գործերի նախարարները եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նախագահի խոսքերով, ծրագրվում է մշտական խորհրդակցություններ անցկացնել՝ կատարվածը քննարկելու եւ գործողությունների ծրագիր կազմելու համար:
Ներկայումս Իրանում կորոնովիրուսով վարակվածության 43 դեպք է հայտնաբերվել, որից 8-ը՝ մահվան ելքով:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին չինական իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: