Lego ընկերության դիզայներ, փոքրիկ մարդուկի ստեղծող Յենս Նիգարդ Կնուդսենը մահացել է Դանիայում: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Նա 78 տարեկան էր: Կնուդսենը Lego-ում էր աշխատում 1968 թվականից մինչեւ 2000 թվականը: Շարժական վերջույթներով հայտնի իր մարդուկին նա ստեղծել է 1970-ականներին:
2017-ին Լեգոն Brand Finance խորհրդատվական ընկերության կողմից ճանաչվեց որպես աշխարհի ամենաազդեցիկ ապրանքանիշը, դրանով առաջատարի դիրքից հեռացնելով Ուոլթ Դիսնեյին: Կոնստրուկտորների արտադրողն առաջատար դարձավ 2014-ին էկրան բարձրացած «Լեգո.Ֆիլմ» լիամետրաժ ֆիլմի շնորհիվ: Դիրքերն ամրապնդելուն նաեւ օգնեց Lego Life սոցիալական ցանցի ստեղծումը: