Իտալական Լոմբարդի նահանգի նահանգապետ Ատիլիո Ֆոնտանան հայտարարել է, որ միայն իրենց շրջանում կա վարակվածության 89 դեպք, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոմբարդիի վարակվածներից բացի 17 մարդ հիվանդացել է Վենետոյում, 2-ը՝ Էմիլի-Ռոմանյեում, 1-ը՝ Պյեմոնտեում, դրանից բացի Լացիոյում 2 չինացի զբոսաշրջիկի մոտ էլ է հայտնաբերվել կորոնովիրուս:
Այսպիսով Իտալիայում վարակվածների թիվն անցել է 100-ը:
Ներկայումս երկրում կորոնովիրուսից մահացել է 2 մարդ: Վարակվածության դեպքեր են գրանցվել Իտալիայի 5 շրջաններում: