Tuesday, 14 05 2024
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը

Հայաստանի նոր իշխանությունները արցախցուն հին ռեժիմի դեմ միայնակ են թողել․ Վահան Բադասյան

2020 թվականի մարտի 31-ին Արցախում սպասվում են համապետական ընտրություններ․ ընտրելու են նախագահ և ձևավորելու են Ազգային ժողով։

Ի՞նչ տրամաբանությամբ, բովանդակությամբ և ասելիքներով եք մոտենում ընտրողին․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Արցախի նախագահի թեկնածու Վահան Բադասյանը պատասխանեց․ «Ասեմ, որ մեր ասելիքներն էապես տարբերվում են մյուս թեկնածուների ասելիքներից․ ամեն դեպքում՝ մինչ այժմ մեզ հայտնի սկզբունքներից։ Առաջին մեր սկզբունքը, որ տարբերվում է, դա Արցախի և Հայաստանի միացյալության ապահովումն է կոնկրետ քայլերով։ Երկրորդը՝ տնտեսության վերաբերյալ մոտեցումն է։ Այսինքն՝ մենք գալիս ենք ոչ թե փոխելու՝ ինչպես շատերն են ասում, այլ հեղափոխականորեն վերափոխելու ամեն ինչը։ Ինչո՞ւ հեղափոխականորեն, որովհետև այսպես ապրել չի կարելի։

Մեր թիմը միակն է, որ ամբողջովին գիտի արցախցու դարդուցավի մասին՝ ինչ պրոբլեմներ ունենք տարբեր բնագավառներում․ սկսած հողագործության բնագավառից, վերջացրած բյուրոկրատական քաշքշուկով։ Մեր ծրագիրն էապես տարբերվում է, որովհետև մենք փորձառու ենք։ Միայն մեր թիմն է, որ 1992 թվականից մինչև հիմա չի պառակտվել ու մնացել է նույն սկզբունքների վրա։ Մենք միշտ ընտրություններում պարտվել ենք, բայց չենք հոգնել ու չենք նեղացել մեր ժողովրդից, որ մեզ այսքան տարի չէր լսում։ Իհարկե, կա նաև արդարացում, որովհետև ռեժիմ գոյություն ուներ, և այդ ռեժիմը թույլ չէր տալիս, որ ժողովուրդը լսեր մեր առաջարկությունները։ Ես միշտ ասել եմ, որ արցախյան ռեժիմը հայաստանյան ռեժիմի կամակատար շարունակությունն է՝ սկսած 1992 թվականից։

Այսօր, չնայած նրան, որ կան վերապահումներ, իրադրություն է փոխվել՝ վախի մթնոլորտը վերացվել է, որի մեջ մեր թիմի դերակատարումը մեծ է։ Այսպիսով՝ մենք ասելիք ունենք, անելիք ունենք, որոնք հեղափոխական են»։

Այսինքն՝ Հայաստանի ներկա իշխանություններն Արցախում չունե՞ն դրածոներ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Վահան Բադասյանը պատասխանեց․ «Ո՛չ, դրածոներ չունեն։ Հայաստանի նոր իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Ստեփանակերտում 2019 թվականի օգոստոսի 5-ին հանդես եկավ հայտարարությամբ։ Նախ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտ էր եկել, որովհետև Արցախում պայթունավտանգ իրավիճակ էր՝ ընտրությունից մեկ տարի առաջ իրար դեմ ընտրապայքարի էին դուրս եկել երկու ուժեր, որոնցից մեկը ներկայացնում է իշխանությունը, իսկ մյուսը կեղծ ընդդիմություն է։ Նկատի ունեմ Սամվել Բաբայանին և Արայիկ Հարությունյանին։ Արայիկ Հարությունյանն ամբողջովին հին ռեժիմի ներկայացուցիչ է՝ իր բոլոր բարքերով հանդերձ, իսկ Սամվել Բաբայանը փորձեց ներկայանալ որպես ընդդիմություն ու գրավել մեր տեղը, որովհետև միակ ընդդիմությունը մենք ենք, ընդդիմության դրոշը մեր ձեռքին է՝ անկախ նրանից՝ ուժե՞ղ ենք մենք, թե՞ թույլ»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում