Wednesday, 24 06 2026
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել

Բոյկոտը չի աշխատելու, «թթվի քարը» պետք է ճանապարհից հեռացվի

Այն, որ Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ն կգերազանցի «Ոչ»-ին, փորձագետների կարծիքով՝ միանշանակ է։ Իշխանությունների թիվ մեկ խնդիրը թերևս ոչ թե «Այո»-ն, այլ մասնակցությունն ապահովելն է, ինչի վրա էլ աշխատում են հակաիշխանական ուժերը։

Հանրաքվեն բոյկոտելու մասին հայտարարությամբ են արդեն հանդես եկել Դաշնակցությունը, ըստ էության նաև ՀՀԿ-ն, երբ հայտարարում է, որ որևէ մասնակցություն չի ունենալու ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին, արտախորհրդարանական ուժերից՝ «Ազգային օրակարգը», իսկ վերջին օրերի ընթացքում այդ գործընթացին է լծվել հենց Սահմանադրական դատարանի աշխատակազմը։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է անում չմասնակցել ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ դատելով գործընթացի տրամաբանությունից՝ բոլոր փաստարկները, թե պետք է գնալ և «Ոչ» քվեարկել, հիմնազուրկ ու սին են։ Հետևաբար, ըստ Մեհրաբյանի, իրենց նպատակին հասնելու համար միակ տարբերակը մնում է բոյկոտի կոչեր անելը, ինչպես նաև հանրաքվեի գաղափարն ինքնին վարկաբեկելը, ինչով էլ իրենք զբաղված են։ «Իսկ «ոչ»-ի շտաբ բացելն ուղղակի հնարավորություն է և լծակ այդ գործունեությանը մաքսիմալ հաջողություն ապահովելու համար։ Տեղի ունեցողի մեջ որևէ անտրամաբանական բան չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արդյոք իշխանությունները կկարողանա՞ն ապահովել անհրաժեշտ մասնակցություն՝ հաշվի առնելով նաև այն, որ, որպես կանոն, հանրաքվեներին մասնակցությունն ավելի քիչ է լինում։ Մեր այս դիտարկումներին ի պատասխան՝ Մեհրաբյանն արձագանքեց. «Եկեք ես մի ամբիցիոզ բան ասեմ. իշխանություններն իրավունք չունեն չկարողանալու։ Դրա համար նրանք պետք է ջանք, քրտինք ու արցունք թափեն՝ մարդկանց համոզելու, որպեսզի նրանք գնան ընտրատեղամասեր, մասնակցեն ու «Այո» քվեարկեն այս փոփոխություններին։ Պատճառը շատ պարզ է՝ սա միայն Սահմանադրական դատարանին վերաբերող հանրաքվե չէ, սա մի չափազանց կարևոր ակտ է՝ ժողովրդավարության ու ազատության պաշտպանության։ Ու սա, եթե կուզեք, իշխանության գործը չէ միայն, սա միայն «Քաղաքացիական պայմանագրի», «Իմ քայլը» դաշինքի գործը չէ, սա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է, որովհետև, այո, մենք տեսնում ենք, որ մեր հետագա ճանապարհի վրա դրված է մի մեծ թթվի քար, որի անունն է Սահմանադրական դատարան՝ իր նախագահով։ Եվ մենք այդ քարը պետք է վերցնենք ու շպրտենք մեր ճանապարհից»։

Իսկ այն, որ բոյկոտի կոչերին լծվել է ՍԴ աշխատակազմի ղեկավարը, մեր զրուցակցի դիտարկմամբ, իրավաբանների գնահատականին պետք է արժանանա: «Բայց իմ կարծիքով՝ սա որևէ առնչություն չի կարող ունենալ իր պաշտոնեական գործառույթների հետ։ Չեմ կարծում, որ սա նորմալ է, բայց մնացած հարցերով թող զբաղվեն իրավաբանները կամ բարեվարքության տեսակետից գնահատող մարմինները»,- եզրափակեց Ռ. Մեհրաբյանը։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով՝ դժվար է պատկերացնել, որ բոյկոտ առաջարկողները կկարողանան կողմնակիցների անհրաժեշտ քանակ հավաքել: «Այդ ուժերը չունեն հանրային աջակցություն, չկան հասարակության այնպիսի շերտեր, որոնք կգնան իրենց հետևից ու կբոյկոտեն։ Այնպես որ՝ անիմաստ զբաղմունք է բոյկոտը։ Քաղաքական տեսանկյունից ավելի ճիշտ կլիներ, որ քարները փեշերից թափեին ու դիրքորոշում ցույց տային։ Եթե խոսքը հների մասին է, ապա հեղափոխությունը ցույց տվեց, որ իրենց աջակցությունը 4-6 տոկոս է, նոր կուսակցություններինն էլ՝ այդքան։ Բայց փաստ չէ, որ նրանք կմիավորվեն կամ միավորվելու դեպքում 4+4 հավասար կլինի 8, կարող է լինել 2։ Հանրապետականները կարող է չցանկանան միավորվել շատ ձախ սոցիալիստական գաղափարներ ունեցող կուսակցության հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Սարգսյանի՝ հարցը նույնիսկ քննարկման ենթակա չէ, ու կասկած չկա, որ «Այո»-ն հաղթող կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում