Tuesday, 14 05 2024
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ

Ծրագրեր են փոխվել. Մանրամասներ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի փակ նիստից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը: «Ժողովուրդ» օրաթերթին փակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, առաջին նիստի ժամանակ ներկաները հիմնականում միայն մտքեր են փոխանակել հնարավոր փոփոխությունների մասին և ձևավորել աշխատանքային խմբեր: Մենք տեղեկացանք նաև, որ եղել է պայմանավորվածություն, որ մեկ շաբաթվա ընթացքում հանձնաժողովի բոլոր անդամները պետք է առաջարկություններ ներկայացնեն: Բացի այդ, այլ հստակ ժամկետներ ևս նախատեսված են: Մասնավորապես, երեք ամսվա ընթացքում հանձնաժողովի անդամները պետք է հայեցակարգ ներկայացնեն, իսկ մինչև 2020 թվականի սեպտեմբերն էլ՝ նախագիծը, որից հետո կսկսվեն ծավալուն հանրային քննարկումներ: Եվ չնայած այս հանձնաժողովի ստեղծումը և նոր Սահմանադրություն ունենալը վաղուց էր որոշված, սակայն իշխանությունների ծրագրերը մի փոքր շեղվեցին, և հանրաքվեի դրվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հարցը:

Եվ հետաքրքիր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում չբացառեց, որ մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներից հետո սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է կազմակերպվել արդեն հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ, այսինքն՝ 2023 թվականին, այնինչ նախապես այն պլանավորված էր 2021 թվականին: Մասնավորապես, նա նշել էր. «Գիտե՞ք, մեզ մոտ քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այդպիսի եզրակացության, որ մենք այս հանրաքվեից հետո շատ արագ հանրաքվե հնարավոր է և չիրականացնենք, որովհետև հնարավոր է՝ օրակարգը լինի ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը, ընդ որում՝ դե ֆակտո լինեն դրանք սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինեն նոր Սահմանադրություն»։ Ստացվում է, որ, մի կողմից, հանձնաժողով են ստեղծում փոփոխությունների համար, մյուս կողմից՝ որոշում նոր Սահմանադրություն ընդունել: Հավելենք, որ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը կազմված է 16 անդամից, և հիմնական համակարգումը դրված է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վրա, չնայած հանձնաժողովի նախագահը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում