Friday, 26 04 2024
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Այդ դղյակները պետք է տրամադրվեն բանակին՝ որպես հանգստյան գոտի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 20-ի նիստում անդրադարձել է Մոնումենտում կառուցված դղյակների օրինականության հարցին՝ ասելով, թե դրանց տերերը, կառուցելով այդ շինություններն ապօրինի, հետո իրենք էլ օրենք են ընդունել, որ այդ անօրինական կառույցները քաղաքապետարանը պարտավոր է օրինականացնել: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դա արհամարhանք է հանրային կարծիքի հանդեպ, և հանձնարարել է արդարադատության նախարարին ուսումնասիրել հարցն ու հարկ եղած դեպքում անցումային արդարադատության գործիքի կիրառման հնարավորությունը:

Թեմային անդրադարձ է կատարել նաև քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մասնավորապես նշելով. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, օրինակ, համայնքային հողի վրա ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և իր համար դրական պատասխան չստանալով՝ փորձել էր դատարանով պարտավորեցնել քաղաքապետարանին օրինականացնել կառույցը»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ ասաց. «Ես սպասում էի, որ վարչապետը պետք է ասի հետևյալը.  կառավարությունը որոշում կկայացնի, ու այդ անօրինական շինությունները՝  որպես  կողոպուտի,  պետական գանձագողության, թալանի արդյունք, պետք է պետականացվեն»։

Ըստ Շիրինյանի՝ կառավարությունը  պարտավոր է   դեկրետներով կառավարել երկիրը. «Անցումային և այլ դրույթները  զիջում են մաֆիային, հայկական ծովահրեշին։ Կարծում եմ՝ երկու հատված կա՝ զինվորականության մասով բանակի կարիքների բավարարման համահայկական ֆոնդ պետք է ստեղծվի, իսկ քաղացիականով էլ՝ ռեֆորմի ֆոնդ։ Հասարակության մեջ հստակ պահանջ կա՝ կողոպտիչների, թալանչիների դղյակները պետք է տրամադրվեն բանակին՝ որպես հանգստի գոտի, իսկ քաղաքացիական իմաստով՝ դրանք մշակույթի օբյեկտ պետք է դառնան։ Ընդ որում՝ դա առանց  նեյնիմի պետք է  արվի, զիջելը մահվան նման մի բան է»։

Քաղաքագետը միևնույն ժամանակ ընդգծեց. «Երբ հիշյալ անձինք մտնում են գործընթացի մեջ՝ ողբ են սարքում, թե քաղբանտարկյալ են, հետո  դատական նիստ է լինում, ենթադրում եմ, որ  իրավապահ մարմիններին փայաբաժին են տալիս, սեփականության ունեցվածքի վերաբաժանում է լինում, հետո այդ ամենը լեգիտիմացնում են, օրինակ, 500 միլիոնի դիմաց։ Ու հենց այս կոնտեքստում անցումային և այլ դրույթները չեն աշխատելու։ Կառավարությունը որոշում է  կայացնում՝ հիմքերը ստուգել ու հանձնել բանակին, մեր լավագույն սպաները պետք է  լավ ապրեն, հանգստանան, որ մենք Քուռարաքսյան Հայաստան ստեղծենք։ Սեյրան Օհանյանին էլ հարցրեք, որ արդարադատությունից  խոսում է, ինչի՞  դիմաց է այդ դղյակը ստացել, ի՞նչ ծառայությունների. ձեր ծառայությունը կողոպտված բանակն ու մահացած զինվորն է»,- եզրափակեց նա։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն էլ թեմային անդրադառնալով՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Մեր սեղանին դեռ չկա անցումային արդարադատությունը, մենք չգիտենք՝ այն ինչ տեսք ունի, ինչ է իրենից ներկայացնում։ Բայց որ հանրային տարածքները, քաղաքաշինական նորմերը խախտած կառույցները պետք է վերացվեն՝ միանշանակ է»։

Ըստ Արշակյանի՝ պարզապես պետք է շատ ճիշտ ու  արդար վճիռ կայացվի. «Եթե դրանք զավթում են, գոյություն ունեցող օրենքները դա կարգավորում են։ Այն պայմանագրերը, որոնցով այդ շինությունները թույլատրվել են, համարվում են առ ոչինչ, դրանից հետո  դառնում են պետական ունեցվածք։ Հանրային տարածքում կառուցված շինությունները դառնում են պետական ունեցվածք, եթե նորմերը խախտված չեն, դրանք հանվում են աճուրդի, պետությունը դա վաճառում է։ Եթե դա ափսոս է, արդեն արժեք է, պետությունը պետականացնում ու վաճառում է։ Եթե խանգարում է, օրինակ՝ կանաչապատ տարածքի մեջ է, քանդվում է  կառուցապատողի հաշվին, վնասը վերականգնվում է խախտողի հաշվին։ Օրենքները դա թույլ են տալիս, մեր պետական շահը պաշտպանող իրավաբանները պետք է ավելի աչալուրջ լինեն, քան խախտող կողմի իրավաբանները»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում