Tuesday, 14 05 2024
-
15:43
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև

Հայերս և ուկրաինացիներս դարձել ենք մեր հզոր հարևանների գերիները. Ալեքսանդր Բոժկո

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն

Պարոն Բոժկո, Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության հեղինակն է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դարյա Վոլոդինան: Ի՞նչ եք կարծում՝ այն կընդունվի՞ Ուկրաինայի խորհրդարանի կողմից:

– Ես կարծում եմ, որ ներկայումս Ուկրաինայի Գերագույն Ռադայում ներկայացված «Հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին» որոշման նախագիծը, որը մշակել է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր ԴարյաՎոլոդինան, անցնելու մեծ շանսեր ունի, որովհետև նախ՝ Ուկրաինայի պառլամենտարիզմի ողջ պատմության ընթացքում գրեթե առաջին անգամ իշխող կուսակցությունը ունի կոալիցիոն մեծամասնություն, և իր համար մեծ դժվարություն չէ հավաքել նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ 226 կողմ ձայները։ Երկրորդ՝ մի քանի ամիս առաջ «Ժողովրդի ծառա» կուսակցության մեկ այլ պատգամավոր՝ Անտոն Պոլյակովը, նույնպես նման նախագիծ էր գրանցել, որը կոչվում էր «Հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու մասին»։

Հայտնի է, որ Անտոն Պոլյակովը, ինչպես նաև Դարյա Վոլոդինան, սերտորեն կապված են Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ, ով լայն կապեր ունի և պատգամավորական կորպուսի, և ազդեցիկ քաղաքական ուժերի ներկայացուցիչների շրջանում։

Հետևաբար ես չեմ բացառում, որ Վիլեն Շատվորյանը, որպես փորձառու գործարար՝ հաշվի առնելով առաջին նախագծի անցնելու շանսերը, որոշել է, որ հայության շահերի տեսանկյունից նախընտրելի է մշակել նոր նախագիծ, որի արդյունքում էլ հայտնվել է «Հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին» անունը կրող որոշման նախագիծը։

Ցավոք, ես նախագիծը չեմ կարդացել և չեմ կարող ենթադրել, որ այնտեղ խոսքը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին է։ Այսպիսով, այս որոշման ընդունման դեպքում Ուկրաինան կհայտնվի այն երկրների շարքում, որտեղ ապրիլի 24-ը ողբերգական օր է ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի ազնիվ մարդկանց համար, այսինքն՝ կնշվի պետական մակարդակով։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի խորհրդարանում համապատասխան փաստաթուղթ ընդունելու փորձեր նախկինում էլ են եղել։ 2013-ին Գերագույն Ռադայում գրանցվել է որոշման նախագիծ՝ Օսմանյան կայսրությունում 1915-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին։ Նախագծի նախաձեռնողներն էին Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը և Նվեր Մխիթարյանը։ Իսկ 2015 թվականին Գերագույն Ռադայում կրկին գրանցվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախագիծը, այս անգամ պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի կողմից։ Նախաձեռնությանը այն ժամանակ միացել էին տասնյակ պատգամավորներ։

Իմ կարծիքով՝ այս զգայուն հարցը վաղուց հնարավոր կլիներ լուծել, եթե, օրինակ, Հայաստանի Ազգային ժողովը և Ուկրաինայի Գերագույն Ռադան համաձայնեին սինխրոն կերպով որպես ցեղասպանություն ճանաչել և Ուկրաինայում 1932-1933 թվականներին տեղի ունեցած Գոլոդոմորը, և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած  հայկական ջարդերը։

Քանի որ թե առաջին դեպքում, թե երկրորդ դեպքում մեր ժողովուրդների ողբերգությանը առնչվում են երրորդ երկրները, այնպես է ստացվել, որ մենք՝ հայերս ու ուկրաինացիներս, երկար ժամանակ, ըստ էության, դարձել ենք մեր հզոր հարևանների գերիները։ Մենք հարկադրված ենք հաշվի առնել այդ հարևանների մոտեցումները համամարդկային բարոյականության տեսանկյունից ակնհայտ մեր քայլերն անելիս։

– Պարոն Բոժկո, այս փուլում հայուկրաինական հարաբերությունների զարգացման ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում, երբ Հայաստանում մեկուկես տարի առաջ տեղի է ունեցել հեղափոխություն:

– Ես կարծել և հիմա էլ կարծում եմ, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը լայն հնարավորություններ է բացել Հայաստանում բազմաթիվ ոլորտներում դրական փոփոխությունների համար։ Ինչ վերաբերում է հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այստեղ, ինձ թվում է, մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Պատճառները պարզ են՝ ռուս-ուկրաինական պատերազմ, Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավում, ռազմական գործողություններ Դոնբասում: Հայաստանը հավատարիմ է մնում Ռուսաստանի հետ իր դաշնակցային պարտավորություններին, ուստի ծայրահեղ զգուշավոր է բոլոր հարցերում, որոնք վերաբերում են Ուկրաինային: Իսկ Ուկրաինայի համար, նույն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը, կորցրել է երբեմնի հետաքրքրությունը:

Թեև Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնում Տիգրան Սեյրանյանի նշանակումից, իսկ Հայաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում իմ հին ընկեր և գործընկեր Իվան Կուլեբայի նշանակումից հետո կոնկրետ իմ մեջ զգուշավոր լավատեսության հիմքեր են առաջացել, քանի որ երկուսն էլ փորձառու դիվանագետներ են, իրենց շատ լավ են դրսևորել նախկին աշխատանքներում: Հետևաբար մենք իրավունք ունենք ակնկալելու նրանցից նոր նախաձեռնություններ ու քայլեր՝ ուղղված հայ-ուկրաինական հարաբերությունների ակտիվացմանը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի նրանց հաջողություն մաղթել այդ ոչ հեշտ, բայց բոլորի կողմից այդքան սպասված ճանապարհին:

– Ընդհանրապես հայ-ուկրաինական հարաբերությունների ներկա փուլը ինչպե՞ս եք գնահատում: Հեղափոխությունից հետո որքանո՞վ են այս 2 երկրների միջև հարաբերությունները ամրապնդվել:

– Ես ուշադիր հետևում եմ Հայաստանում իրավիճակի զարգացմանը, գնահատում եմ նոր իշխանությունների ջանքերը, որոնք արդեն հասցրել են 1,5 տարվա ընթացքում շատ բան անել երկրի զարգացման համար: Այո, սկզբնական շրջանում թույլ են տրվել որոշակի սխալներ, թերացումներ, բայց գլխավորն այն է, որ երկիրը աստիճանաբար զարգանում է: Դա վերաբերում է և տնտեսությանը, և բիզնեսին, և հանրային ոլորտին: Սովորաբար նման կտրուկ փոփոխությունների ժամանակ, որպես կանոն, անխուսափելիորեն ի հայտ են գալիս ճգնաժամային երևույթներ՝ կապված ֆինանսական, բանկային ոլորտի հետ: Մասնավորապես, արձանագրվում են գնաճ, զանգվածային սնանկացումներ: Բարեբախտաբար, Հայաստանում հաջողվեց դրանցից խուսափել: Նկատելիորեն աշխուժացել է զբոսաշրջության ոլորտը:

– Պարոն Բոժկո, ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները: Դուք պարբերաբար Հայաստան եք գալիս: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է փոխվել Հայաստանում:

– Ես հաճախ եմ լինում Երևանում և միշտ ուրախությամբ նկատում եմ, թե որքան են շատացել Երևանի փողոցներում օտարերկրացի հյուրերը: Կարդում եմ, թե որքան է ավելացել բնակչության զբաղվածությունը, որ առաջանում են նոր աշխատատեղեր: Թեև շփվելով իմ հայ ընկերների հետ Facebook-ում՝ հաճախ լսում եմ նաև, որ իշխանություններն անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում փոքր ու միջին բիզնեսի խնդիրներին: Կցանկանայի մտածել, որ այդ դժվարությունները լուծելի են: Ես հասկանում եմ նաև հայ հասարակության մտահոգությունը դատական համակարգում փոփոխությունների դանդաղ տեմպի վերաբերյալ: Ես այդ դժգոհությունը լրիվ արդարացի եմ համարում:

Ի դեպ, հասարակ ուկրաինացիները երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկայի գլխավոր մեղքը համարում էին հենց դատական համակարգում բարեփոխումներ չանելը, ով այդպես էլ չկարողացավ 2014-ի արժանապատվության հեղափոխությունից հետո դատական համակարգը մոտեցնել եվրոպական չափանիշներին, ենթարկեցնել հանրության, այլ ոչ օլիգարխիկ համակարգի շահերին: Դրա հետևանքով հասարակ մարդկանց համար իրատեսական չէ արդարության հասնելը կոռուպցիայի մեջ թաղված դատարաններում:

Կցանկանայի հավատալ, որ հայ հասարակությունը հաշվի կառնի  ուկրաինական հեղափոխության սխալներն ու թերացումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում