Tuesday, 14 05 2024
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են

Ծաղկունքում նախատեսված «Լավաշի օրը» կհյուրընկալի Էմիր Կուստուրիցային

Գեղարքունիք մարզի Ծաղկունք գյուղում օգոստոսի 1-ին անցկացվելու է «Լավաշի օր» միջոցառումը, որն առանձնանալու է անակնկալներով: Այն նվիրված է հայկական լավաշին, որը 2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Ինչպես տեղեկացրին «ԷվենտՏուրա» ընկերությունից, այդ օրը Ծաղկունք գյուղը վերածվելու է յուրօրինակ միջոցառումների հարթակի՝ բաժանվելով մի քանի գոտիների: Լինելու են գլխատների, գաստրո, գյուղմթերքի, համայնքների, մրցույթի և այլ գոտիներ:

Գյուղում առկա գլխատներում հյուրերը կարող են ականատես լինել լավաշի թխման ավանդական արարողությանը, ինչպես նաև հնարավորություն կունենան համտեսել թարմ թխված լավաշը գյուղական արտադրության մթերքներով: Մասնակիցները հնարավորություն կունենան թարմ թխած լավաշով և բանջարեղենով պատրաստել բրդուճներ:

Գաստրո գոտում ներկայացված են լինելու տարածաշրջանի տեղական և Երևանի մի շարք ռեստորանային համալիրներ, որտեղ հյուրերը կարող են գտնել ոչ միայն հայկական խոհանոցի համեղ ուտեստներ, լավաշով պատրաստվող զանազան կերակուրներ, այլ նաև ըմպելիքների լայն տեսականի՝ կոմպոտներ, թան և այլն։ Բացի ներկայացված սնունդից մասնակիցները կարող են համտեսել գյուղական առողջ սնունդ՝ այցելելով գյուղաբնակներին:

Գյուղմթերքի գոտի հատվածում ներկայացվելու է էկո սնունդ, համայնքների գոտի հատվածում այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել տեղացիների պատրաստած տնական, գյուղական համեղ ուտելիքներ, պահածոներ, մուրաբաներ և այլ արտադրանքներ: Միջոցառմանը կներկայանան Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր և Գեղամավան համայնքները:

Միջոցառման շրջանակում կանցկացվեն մի շարք մրցույթներ տարբեր անվանակարգերում՝ «Թխած ամենագեղեցիկ լավաշը», «Լավաշն ամենաարագ ուտողը» և այլն: Յուրաքանչյուր անվանակարգում կլինի մեկական հաղթող:

Անակնկալ կազմակերպիչների կողմից. միջոցառման այս տարվա հյուր-երկիրը Սերբիան է: որը կներկայացնի իր ազգային խոհանոցը և տեղում կթխի պոգաչա ազգային հացը։ Ներկաները հնարավորություն կունենան տեսնել հացի թխման ընթացքն ու համտեսել ներկայացված սնունդը:

Միջոցառումներն ուղեկցվելու են համերգային ծրագրերով: Օրվա ընթացքում ելույթ կունենան ազգային և ժամանակակից երաժշտական խմբեր։ Բացի երաժշտական կատարումներից կցուցադրվեն տիկնիկային ներկայացումներ: Օրվա ընթացքում կհնչեցնեն DJ-ները, և կլինեն կենդանի կատարումներ։ Օրվա ավարտին մասնակիցներին սպասում է անակնկալ՝ ելույթ կունենա Էմիր Կուստուրիցան «No smoking orchestra» խմբի հետ:

Միջոցառման շրջանակում կներկայացվի հայկական խմիչքների լավագույն տեսականին՝ գինի, կոնյակ, կցուցադրվի օղու թորման արարողությունը: Միջոցառումներ են նախատեսված նաև երեխաների համար:

«Լավաշի օր» միջոցառման նպատակներից է հայ և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը սևեռելը դեպի տարածաշրջանի գյուղական համայնքներ՝ կարևորելով համայնքների համաչափ և իրադարձային զբոսաշրջության զարգացումը: Միջոցառումը նախատեսվում է ամեն տարի անց կացնել այս տարածաշրջանում և դրանով իսկ զարկ տալ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը: Կազմակերպիչները նպատակ են դրել ամեն տարի «Լավաշի օրը» հյուրընկալել մի երկիր, որը կներկայացնի իր ազգային հացն ու խոհանոցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում