Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Իշխանությունը չպետք է գնա կառավարման համակարգի շրջադարձային փոփոխության․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմամբ՝ իշխանությունը չպետք է գնա երկրում կառավարման համակարգի շրջադարձային փոփոխության: Այս մասին Փաշինյանն ասաց Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մեր մտածածը հետևյալն է, որ մենք իրականացնենք Սահմանադրական փոփոխություններ, լուրջ, բովանդակային փոփոխություններ, դե-ֆակտո, առանց խոշոր, սկզբունքային կառուցակարգեր փոխելու, բայց դե-յուրե դա լինի նոր սահմանադրության ընդունում, որպեսզի մեկ անգամ ժողովուրդը գա և քվեարկի, և ընդունի այդ սահմանադրությունը:

Իսկ, եթե չքվեարկի, առնվազն, մենք այն, ինչ ունենք, կունենանք։ Մեր խնդիրն է՝ ունենալ լեգիտիմ, լիարժեք, անառարկելի (Սահմանադրություն-խմբ. ), որ ժողովուրդը համարի իր ընդունածը, և, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես հիմա երևում է, որ պետք է ընթանա, ըստ ամենայնի հնարավոր կլինի այդ գործընթացը զուգակցել հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ»,- ասաց Փաշինյանը:

Նա գործընթացը կարևորում է այն համատեքստում, որ 1995, 2005 և 2015 թվականների Սահմանադրական հանրաքվեները եղել են կասկածելի, և սահմանադրության լեգիտիմության խնդիրը կա:

«Մենք Սահամանադրական իրականություն ստեղծելու ճանապարհով ենք գնում: Իմ դիրքորոշումն այն է, որ մենք կառավարման համակարգի փոփոխության, շրջադարձային փոփոխությունների չպետք է գնանք, կարծում եմ, որ դա կլինի նաև մեր քաղաքական թիմի գնահատականը, բայց սահմանադրական փոփոխությունները մշապես գոյություն ունեցող օրակարգ են ցանկացած երկրում»,-նշեց վարչապետը՝ նկատելով, որ ապրիլի 5-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելով ժողովուրդն իր քվեով կընտրի Սահմանադրությունը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում