Wednesday, 01 07 2026
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը

Հրազդանի ցեմենտի գործարանում 3 ամիս է՝ աշխատավարձ չեն վճարել. սեփականատերը հերքում է

«Հրազդանցեմենտ»-ի աշխատակիցները արդեն 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ Աշխատակիցների խոսքերով՝ սպասվում էր, որ փետրվարի 25-ին պետք է աշխատավարձ ստանային, սակայն դա էլ չի լինելու։

Գործարանի աշխատողների խոսքերով՝ տնօրինությունը պատճառաբանում է, թե ցեմենտը չի վաճառվում, դրա համար չեն կարողանում աշխատավարձ տալ, բայց դա, իրենց խոսքերով, հիմնավոր պատճառաբանություն չէ, քանի որ իրենք աշխատում են այդ գործարանում և տեսնում են՝ ցեմենտը վաճառվում է, թե ոչ։ «Ցեմենտը չի վաճառվում, ասում են՝ փող չկա, վաճառվում է, ասում են՝ չկա։ Բայց հո մենք ենք արտադրանք տվողը, մենք չենք տեսնում՝ այդ արտադրանքը ծախվո՞ւմ է, թե՞ ոչ։ Իրենց տված աշխատավարձը միջինը 50 հազար դրամ է, էն էլ չեն ուզում տալ։ Անցած տարի, օրինակ, ամսի 5-ին 50 հազար դրամ էին տալիս, իսկ մնացածը մինչև ամսվա վերջ մինչև տալիս էին, քթներիցս գալիս էր։ Սաղ Հրազդանը խոսում էր, որ ցեմենտի գործարանի աշխատողների փողը փոխանցվել է, բայց էլ չեն ասում, որ եղածը 5 հազար դրամ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեց գործարանի աշխատակիցը, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի՝ նշելով, որ իրեն աշխատանքից կհեռացնեն, քանի որ, ով գնում է տնօրինության մոտ և աշխատավարձից է հետաքրքրվում՝ կանչում, գործից հանում են՝ ասելով, որ նա գործարանի ցուցարար է։

Աշխատակիցները նշեցին, որ վերջերս գործարանի նոր տնօրեն է նշանակվել, որին աշխատողները չգիտեն։ «Մենք ոչ տեսել ենք նրան, ոչ էլ գիտենք։ Եթե մի տնօրեն չի մտնում աշխատողների մոտ ու ասի՝ մեր տնօրենն է, էլ ինչ տնօրեն։ Մենք տնօրեն ենք ունեցել՝ Հովասափյանը, որը տեսավ, որ սրանց հետ չի կարողանում աշխատել, թողեց գնաց։ Իսկ նոր տնօրենին ոչ ոք չի ճանաչում»,- ասաց աշխատակիցը։

«Հրազդանցեմենտ»-ի սեփականատեր Նիկոլայ Խաչատուրովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ աշխատավարձ չտալու մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Գուցե մի քանի օր իրենք ուշացրել են, բայց այն, որ 3 ամիս աշխատավարձ չեն տվել, իրականությանը չի համապատասխանում։ Բացի դրանից՝ նա նշեց, որ իրենք աշխատավարձը վճարում են երկու փուլով՝ ամսի 25-ին և 5-ին։

Նշենք, որ Հայաստանի ցեմենտ արտադրող գործարաններում խնդիրներ սկսվեցին այն բանից հետո, երբ իրանական ցեմենտը, որը տեղականից ավելի էժան է, մեծ ծավալներով սկսեց ներկրվել Հայաստան։

Իրանական ցեմենտի ներկրման ծավալներին զուգահեռ, երբ տեղական արտադրողները սկսեցին դժգոհել, թե հայտնվում են անհավասար մրցակցային իրավիճակում, քանի որ իրանական ցեմենտն ավելի մատչելի է, կառավարությունը որոշեց տեղական արտադրությունը պաշտպանելու համար ներկրվող 1 տոննա ցեմենտի համար սահմանել 100 հազար դրամ հսկիչ գին, որի վրա էլ հաշվարկվում է 22 հազար դրամ պետտուրք, սակայն հետագայում, երբ ցեմենտի գործարանները, հատկապես «Արարատցեմենտը» ակցիաներ սկսեցին, թե գործարանը կփակեն և այլն, պետտուրքը իջեցվեց 14 հազարի։ Իսկ 2019-ի հունիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքի նախագծում լրացում կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Իրանից ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 հազար դրամ պետական տուրք: ՀՀ կառավարությունն էլ փետրվարի 13-ի նիստում երեք ամսով երկարաձգեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամի պետական տուրք կիրառելու մեխանիզմի ժամկետը:

Ըստ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի՝ նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրքի սահմանման արդյունքում Իրանից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, բայց դրա փոխարեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները: Հետևաբար, իրենք առաջարկում են ավելի լավ կարգավորում տալու նպատակով երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչև հուլիսի 1-ը՝ այդ ընթացքում նպատակ ունենալով ավելի խորքային ուսումնասիրություն կատարել և վերջնական գնահատական տալ այս մեխանիզմի մրցակցային ազդեցությանը: Դրա արդյունքում արդեն եթե անհրաժեշտություն առաջանա, տալ լրացուցիչ կարգավորում:

Փոխնախարարն ընդգծեց, որ եթե 2018-ին Իրանից ամսական ներմուծվում էր 19 մլն տոննա ցեմենտ, ապա 2019-ին այդ ցուցանիշը հասել է 16,8 մլն տոննայի, սակայն դրա փոխարեն եռակի աճել է կլինկերի ներմուծումը։ «Այսինքն՝ եթե 2018-ին ամսական ներկրել ենք 2,8 մլն տոննա կլինկեր, հիմա դա հասել է 10 հազար տոննայի: Զուգահեռաբար, չնայած հայկական ցեմենտի արտադրության ծավալները որոշակիորեն նվազել են, կազմակերպություններից մեկում տեղի է ունեցել ծավալների որոշակի աճ: Ուստի կարող ենք փաստել, որ այդ մեխանիզմը, որ կիրառել ենք, որոշակի ազդեցություն ունեցել է, սակայն ավելի երկարաժամկետ ազդեցությունը հասկանալու համար պետք է երկարաձգել ժամկետը»,- ասել էր փոխնախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ կոչ արեց հետագայում այնպիսի կարգավորում գտնել, որպեսզի պետտուրք չլինի, որովհետեւ տուրք սահմանելն այնքան էլ համահունչ չէ ԵՏՄ կանոնների տրամաբանությանը։ «Սա, ըստ էության, մաքսատուրք է, որը զսպում է ներմուծումը, այսինքն՝ ընդհանուր ԵՏՄ քննարկման հարց է»,- ասել էր փոխվարչապետը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում