Իտալիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Ռոբերտո Բաջոն, ստացել է A կարգի մարզչական լիցենզիա, որը 1993 թ. «Ոսկե գնդակ»-ի դափնեկրին իրավունք է տալիս գլխավորել C սերիայի ակումբները, ինչպես նաև երիտասարդական թիմերը: A և B սերիաներում Բաջոն կարող է աշխատել որպես գլխավոր մարզչի օգնական:
Հիշեցնենք, որ Ռոբերտո Բաջոն Իտալիայի հավաքականի հետ 1994 թ. նվաճել է աշխարհի առաջնության արծաթե մեդալը: Նա հանդես է եկել «Ֆիորենտինա»-ում, «Միլան»-ում, «Յուվենտուս»-ում, «Ինտեր»-ում և «Բրեշիա»-ում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2004 թվականին:









































